«Նեմրութ (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2558 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Տես նաև: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ս: → ս։ oգտվելով ԱՎԲ)
 
Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է [[Երվանդունիներ]]ից, և մ․թ․ա․ IV - III դդ Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արլ․ հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունիների քաղ․ պատմության, այդ ժամանակաշրջանի կրոն, պատկերացումների, սինկրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարազի, ինչպես նաև տաճարային տնտեսությունների ու հողային հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր պատասխան են գտնում Նեմրութի սրբավայրի նյութերում։
 
Անտիոքոս Ա Երվանդունու դամբարանը, ենթադրությունների համաձայն, գտնվում է Նեմրութ լեռան գագաթին մանր քարերից ստեղծված արհեստական բլրի ներսում: Բլուրն ունի գագաթից մոտ 50 մ բարձրություն, իսկ հիմքի մասում՝ մոտ 150 մ տրամագիծ: Բլրի կողքերում կառուցված է 3 հարթակ, որոնցում տեղադրված են Անտիոքոս Ա թագավորի և Կոմմագենեի աստվածների արձանները: Ըստ բլրի գագաթից ունեցած ուղղվածության՝ հարթակները կոչվում են Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային: Արևմտյան հարթակում գտնվել է առյուծի պատկերով մի որմնաքանդակ (ենթադրվում է աստղագուշական պատկեր), որի վրա վերծանվել է Ք.ծ.ա. 62 թվականը: Ենթադրում են, որ հենց այդ թվականին է սկսվել դամբարան-սրբավայրի շինարարությունը:
 
== Հյուսիսային հարթակ ==
Հյուսիսային հարթակում գրեթե ոչինչ չի պահպանվել: Այս հարթակում հավաքվել է արարողության մասնակից ժողովուրդը և ճանապարհով շարժվել դեպի Արևմտյան հարթակ:
 
== Արևմտյան հարթակ ==
Արևմտյան հարթակն ավելի վատթար վիճակում է, քան Արևելյանը: Բոլոր արձաններն ու բարձրաքանդակներն ավերված են, գլուխները տեղադրված են գահավորակների առջևում: Համաձայն վերակազմության, Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ առյուծի և արծվի արձաններ, ապա՝ Ապոլլոն-Միհի-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի, Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Արտագնես-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է կրկին արծվի ու առյուծի արձանով:
 
== Արևելյան հարթակ ==
Արևելյան հարթակն ամենամեծն է: Այստեղ արձաններն ունեն նույն հերթականությունը, ինչ Արևմտյան հարթակում:
 
== Գրականություն ==