«Արուս Ասրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Պատանեկությունն անցել է [[Թիֆլիս]]ում, որտեղ ամեն օր ներկա է գտնվել Թիֆլիսում մշտապես հանդես եկող [[Հասմիկ (դերասանուհի)|Հասմիկ]]ի, [[Արուս Ոսկանյան]]ի, [[Օլգա Գուլազյան]]ի, [[Ավետ Ավետիսյան]]ի ելույթներին և հրապուրվել նրանց բեմարվեստով։
 
1918 թվականին դեբյուտ է ունեցել Անուշի դերում ([[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]]ի «[[Անուշ (օպերա)|Անուշ]]») Թիֆլիսի օտերետայի թատրոնում​​։
 
Ասրյան դերասանուհու բեմական արշալույսը զարդարված էր բացառիկ ու անմոռաց մի դիպվածով, որի հիշողությունը մշտապես հուզում էր արտիստուհուն։ ''«Թիֆլիսի [[Քրմոյան օրիորդաց վարժարան]]ում, գրել է նա,- ուր սովորում էի 1919 թ., հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ [[Հովհաննես Թումանյան|Հ.Թումանյանի]] գրական գործունեության 25-ամյակի։ Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան։ Անուշի դերը հանձնարարված էր ինձ։ Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։ Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին և ասացին, որ իմ տեղը թատրոնն է։ Վերջ։ Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար և այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին»։''