«Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 47.
2013 թվականի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց 539 691 ձայն, իսկ գործող նախագահ [[Սերժ Սարգսյան]]ը վերընտրվեց 861 155 ձայներով<ref>[http://www.elections.am/presidential/ ՀՀ նախագահի ընտրություններ, 2013]</ref>։ Այսինքն ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «[[Բարևի հեղափոխություն]]» անվանումը։<br />
Այդ միջոցառումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին հայտարարեց անժամկետ հացադուլ՝ [[Երևանի Ազատության հրապարակ|Ազատության հրապարակ]]ում։ Այդ օրը Հովհաննիսյան բավականին սկանդալային հայտարարություն կատարեց.
{{քաղվածք|Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրավրա։|<ref>[http://news.am/arm/news/143809.html Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում]</ref>}}։ Սակայն մարտի 31-ին ավարտեց հացադուլը։
[[Ապրիլի 9]]-ին գործող նախագահի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ժամը 12-ին հանրահավաք կազմակերպեց, այդ օրը Հովհաննիսյանը երկու անգամ ցուցարարների հետ փորձեց մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։ Երկրորդ անգամը տեղի ունեցավ երեկոյան, երբ Հովհաննիսյանի գլխավորությամբ ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին [[Բաղրամյան պողոտա]], որի սկզբնամասում տեղի ունեցան լոկալ բախումներ, որոնք ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ [[Վլադիմիր Գասպարյան]]ի բանակցությունների արդյունքով, ըստ որի ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանի և Գասպարյանի գլխավորությամբ պետք է շարժվեին [[Ծիծեռնակաբերդ]] մոմավառության՝ [[Սարյան փողոց]]ով, այլ ոչ թե Բաղրամյանով՝ նախագահի նստավայրի մոտով (նախատեսված տարբերակի համաձայն), սակայն ցուցարարների մի մասը նրանց չմիացավ։ Նախագահի մեկ այլ թեկնածու [[Անդրիաս Ղուկասյան]]ը, Բաղրամյանում մնացած մարդկանց կոչ արեց նստացույց իրականացնել, սակայն Ղուկասյանին բերման ենթարկեցին։ Ծիծեռնակաբերդից Հովհաննիսյանը վերադարձավ Բաղարամյանում մնացած ցուցարարների մոտ և ոստիկանների հետ կրկին բանակցությունների արդյունքում՝ ցուցարարներին թույլ տրվեց քայլերթով անցնել Բաղրամյանով, որից հետո արդեն փոքրաթիվ ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ և Հովհաննիսյանը ավարտեց այդ օրվա բողոքի միջոցառումները<ref>[http://news.am/arm/news/149225.html Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացրել է ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած դեպքերը]</ref>։