«Գյուղատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են [[ոռոգում]]ը, [[մշակաբույսերի ռոտացիա]]ն, [[պարարտանյութեր]]ի եւ [[թունաքիմիկատներ]]ի կիրառումը և անասունների [[ընտելացում]]ը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ Գյուղատնտեսական հասարակության մեջ [[աշխատանքի բաժանում]]ը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության՝ քաղաքակրթության ձևավորմանը։
 
Երբ գյուղատնտեսները կարողացան իրենց ընտանիքների պահանջից ավել մթերք արտադրել, հասարակության մյուս անդամները հնարավորություն ստացան զբաղվել այլ ոլորտներով քան սննդամթերքի արտադրությունն է։ Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երևի թե երբեք 15 միլոնըմիլիոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը։
 
Ըստ աշխարհագրագետ [[Ջերիդ Դայմնդ]]ի՝ գյուղատնտեսության բացասական հետևանքները եղել են՝ օրական աշխատաժամանակի երկարացումը, սննդի վատթարացումը, վարակիչ հիվանդությունների ավելացումը և կյանքի տևողության կրճատումը<ref>{{cite book|title=The World Until Yesterday|author=Jared Diamond|page=353|isbn=978-0-670-02481-0|publisher=Viking|year=2012}}</ref>։