«Միկոնոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
1821 թվականին Միկոնոսը կարևոր դեմ խաղաց Օսմանյան կայսրության դեմ հունական ազգային-ազատագրական հեղափոխության տարիներին: Կղզին տվեց ազատագրական պայքարի մի շարք հերոսներ:
 
1830 թվականին ստեղծվեց հունական անկախ պետություն՝ ի դեմս Հունաստանի թագավորության: Կղզին անցավ հույների տիրապետության տակ: Այս շրջանում գնալով մարեց կղզու առևտրատնտեսական նշանակությունը: 1904 թվականին հանդիսավոր արարողությամբ բացվեց Կորինթի ջրանցքը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ հույներ լքեցին կղզին և հաստատվեցին Հունաստանի տարբեր շրջանում և այլ երկրներում, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
 
19-20-րդ դարերում մեծ տեմպերով սկսեց զարգանալ զբոսաշրջությունը, ի դեմս զբոսաշրջության: Գնալով զբոսաշրջությունը դարձավ կղզու տնտեսության կարևորագույն ճյուղը: Դեռևս 1873 թվականից Դելոս կղզում իր գործունեությունն էր սկսել ֆրանսիական հնագիտական դպրոցը, որը կարևոր պեղումներ է անցկացրել ամբողջ Հունաստանում:
 
1930-ականներին շատ արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հարուստ եվրոպացիներ սկսեցին անցկացնել իրենց հանգիստը Միկոնոսի արևոտ լողափերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում տնտեսությունը ժամանակավորապես անկում է ապրել և վերստին զարգացել է 1950 թվականին:
 
=== Դիցաբանություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միկոնոս» էջից