«Էնդրյու Ջոնսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Էնդրյու Ջոնսոն''' ({{lang-en|Andrew Johnson}}, {{ԱԾ}}), 1865-1869 թվականների Ամերիկայի...»:
(Տարբերություն չկա)

12:56, 18 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Էնդրյու Ջոնսոն (անգլ.՝ Andrew Johnson, դեկտեմբերի 29, 1808(1808-12-29)[1][2][3][…], Ռոլի, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 1875(1875-07-31)[1][2][3][…], Elizabethton, Թենեսի, ԱՄՆ), 1865-1869 թվականների Ամերիկայի Միացյալ Նահանգների 17-րդ նախագահ, սկզբում ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը, 1864 թվականին ընտրվել է հանրապետական նախագահ Ա. Լինքոլնի փոխնախագահ (այդ ժամանակ այն ճյուղը, որը նրանք ներկայացնում էին, անվանափոխվեց «Ազգային միություն» անվան): Դառնալով Լինքոլնին հաջորդողը՝ Ջոնսոնը, չնայած Ալյասկայի գնմանը, կորցրեց իր ժողովրդականությունը և նրան հակառակ ԱՄՆ-ի սենատը իպիչմենթի գործ հարուցեց:

Էնդրյու Ջոնսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և National Union Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ և դերձակ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1808(1808-12-29)[1][2][3][…]
Ծննդավայր Ռոլի, ԱՄՆ[4]
Վախճանի օր հուլիսի 31, 1875(1875-07-31)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայր Elizabethton, Թենեսի, ԱՄՆ
Թաղված Andrew Johnson National Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Jacob Johnson?
Մայր Mary McDonough?[1]
Ամուսին Էլիզա Ջոնսոն
Զավակներ Martha Johnson Patterson?, Charles Johnson?[1], Mary Johnson?[1], Robert Johnson?[1] և Andrew "Frank" Johnson, Jr.?[1]
 
Ինքնագիր Изображение автографа

Գործունեություն

Ծնվել է Հյուսիսային Կարոլինայում: Հայրը՝ Ջոնսոն Ջեյքոբը, եղել է աղքատ հողատեր, բայց հարգված էր Ռոլիում և ընտրվեց ոստիկան: Նրա մահից հետո ընտանիքը պահում էր մայրը և աշխատում էր որպես լվացարարուհի: Նա տվեց իր որդուն դերձակի ենթավարպետ Ջեյմս Սելբիին, որտեղ Ջոնսոնը սովորեց գրագիտություն: Հետագայում, որպես նախագահ, Ջոնսոնը ինքն էր կարում իր վերնահագուստը, նրա մասնագիտությունը հետո ծաղրանկարիչ Թոմաստ Նաստ օգտագործել է իր ծաղրանկարներում: Տեղափոխվելով Գրենվիլլ, Թենեսի, որտեղ նա բացում է արհեստանոց և ամուսնանում կոշկակար Էլզ Մակարդլի դստեր հետ (հետաքրքիր է, որ նրա ամուսնությունը գրանցել է դատավոր Մորդեկայ Լինքոլնը՝ ապագա նախագահի հորեղբայրը): Կնոջ նախաձեռնությամբ Ջոնսոնը սովորել է և ակտիվ զբաղվել է ինքնակրթությամբ: Ջոնսոնը հաջողությամբ զարգացրել է դերձակի բիզնեսը և կարող էր զբաղվել իր ներդրումներով, հաճախ էր կարդում և այցելում տեղական քոլեջներ, որտեղ մասնակցում էր բանավեճերի: Գրենվիլում Ջոնսոնը ընդունվել է որպես վիգ, իսկ հետո՝ որպես դեմոկրատական և Ջեքսոնի ջերմ երկրպագու: 1933 թվականին իր նահանգի պետական օրենսդիր ժողովի անդամ, 1843-1853 թվականներին՝ կոնգրեսի անդամ, 1853-1857 թվականներին՝ Թենեսիի նահանգապետ, իսկ հետո՝ սենատոր: 1861 թվականին՝ մինչ Քաղաքացիական պատերազմի սկսելը, Ջոնսոնը միակ հարավային սենատորն էր, որը մնալով իր պաշտոնում, անձեռնմխելի կանգնած էր միության հետ: 1861 թվականի փետրվարի 5-ին իր ելույթով տպավորում է բոլորին, որի ժամանակ, թեպետ լինելով ծայրահեղ դեմոկրատ, ճնշում գործադրեց անջատողականների վրա: Նույն թվականի ապրիլին նա դարձավ Կրիտենդեն Ջոնսոնի բանաձևի առաջին ստեղծողներից մեկը, որում հաստատվեց, որ Խորհուրդը վարում է պատերազմը հանուն միացյալ երկրի, ոչ թե հանուն ստրկատիրության վերացման:

Պատերազմի սկզբին Ջոնսոնը վերադարձավ հայրենիք և 1862 թվականի գարնանը նշանակվեց Թենեսիի ռազմական նահանգապետ՝ ստանալով բրիգադի գեներալի կոչում: 1864 թվականին ընտրվել է Միության փոխնախագահ, այդ պաշտոնն ստացել է 1865 թվականի մարտի 4-ին: Որպես փոխնախագահ երդման ընդունման ժամանակ Ջոնսոնը հարբած էր և արտասանում է անմիտ ճառ, որտեղ գովաբանում է իր «ժողովրդական» ծագումը և նույնիսկ բացասական է արձագանքում Ռուսաստանի ինքնակալության մասին, որը, նրա կարծիքով, ամերիկյան դեմոկրատիայի հակապատկերն էր: Լինքոլնի պնդմամբ նա լքել է գահակալության արարողությունը: Լինքոլնի սպանությունից (1865 թվականի ապրիլի 12-ին) ոչ ավելի, քան մեկ ամիս անց Ջոնսոնը դարձավ նախագահ (1865—1869): Դավադիրները ծրագրել էին մինչև Լինկոլնի մահափորձից հետո սպանել նաև Ջոնսոնին և պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին, բայց նրանց հաջողում է միայն վերջինիս թեթև վնասվածք հասցնել:

Անհաջող կառավարում, ինպիչմենթի փորձեր

Որպես նախագահ Ջոնսոնը խզեց հարաբերություններն իր կուսակցության հետ: Նա արգելք դրեց Կոնգրեսում գրեթե միաձայն ընտրված օրինագծին, որով միավորվում էին Միավորման հարավային նահանգները, ինչպես նաև սևամորթների քաղաքացիական հավասարությանը: Կոնֆլիկտին ներգրավվեցին նաև նախարարները: Նախագահ հեռացրեց ռազմական նախարար Ստենթոնին, բայց Սենատը նրա հեռացման պատճառները համարեց ոչ հարգալից, և Ստենթոնը նորից դարձավ ռազմական նախարարության ղեկավարը: Այնուհետև Ջոնսոնը ժամանակավորապես նշանակեց գեներալ Թոմասին ռազմական նախարար և Ստենթոնին հրամայեց հանձնել նրա մոտ գտնվող ամբողջ հանրային սեփականությունը: Ստենթոնը հրաժարվեց կատարել նրա հրամանը, Սենատը նորից նրա հեռացումը ճանաչեց սխալ: Ներկայացուցիչների պալատը քվեարկեց և մեծամասնության քվեներով՝ 126 ձայնն ընդդեմ 47-ի, դատական գործ սկսեցին նախագահի դեմ և իմպիչմենթի գործընթաց: ԱՄՆ Սենատի երկու երրորդը կողմ չեղավ, ինչը անհրաժեշտ էր մեղադրական գործ սկսելու համար (1868 թվականի մարտ):

Ջոնսոնի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկա տարածքը (1867). այդ ձեռքբերման նշանակությունը ժամանակակիցների կողմից թերահավատությամբ ընդունվեց:

1874 թվականին Ջոնսոնը նորից ընտրվեց Թենեսի նահանգի սենատոր:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Savage, «Life and public services of And. J.» (Նյու Յորք, 1865),
  • Moor, «Speeches of And. J.» (Բոստոն, 1865),
  • Foster, «Life and speeches of And. J.» (Ֆիլադելֆիա, 1866),
  • «Impeachment and trial of Andrew J.» (Ֆիլադելֆիա, 1868):

Արտաքին հղումներ