«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 96.
Պատերազմը մեծ վնաս հասցրեց երկրի ժողովրդական տնտեսությանը։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում ԿԺԴՀ-ի աշխատավորները, սոցիալիստական երկրների օգնությամբ, ոչ միայն բուժեցին պատերազմի հասցրած վերքերը, այլև էապես ամրապնդեցին հանրապետության նյութատեխնիկական բազան։ [[1958]] թվականի վերջին ավարտվեց քաղաքի և գյուղի սոցիալիստական վերափոխումը։ ԿԱԿորեայի 5-րդ համագումարը ([[1970]] թվականի նոյեմբեր) արձանագրեց, որ ԿԺԴՀ վերածվել է սոցիալիստական ինդուստրիալ պետության, որի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 3/4-ը։ Համագումարը հաստատեց ժող. տնտեսության զարգացման 6-ամյա ([[1971]]—[[1976]]) պլանը, որը կատարվեց ժամկետից շուտ։ Սոցիալիզմի նվաճումները օրենսդրորեն ամրապնդվեցին ԿԺԴՀ-ի նոր սահմանադրությամբ (1972 թվականի դեկտեմբերի 27)։ ԿԺԴՀ հետևողականորեն պայքարում է օտարերկրյա բոլոր զորքերը Հարավային Կորեայից դուրս բերելու և երկիրն առանց արտաքին միջամտության, դեմոկրատական հիմունքներով, խաղաղ կերպով միավորվելու համար։
[[Պատկեր:March 1st movement.jpg|մինի|Մարտի 1-ի շարժման արտացոլումը՝ տեղադրված Սեուլում]]
[[1976]] թվականին ԿԺԴՀ դիվանագիտական հարաբերություններ էր պահպանում 92 պետության հետ։ [[1973]] թվականից մշտական դիտորդներ ունի ՄԱԿորեայի շտաբ-կայանում և ՄԱԿորեայի քարտուղարության եվրոպական գրասենյակում (Ժնև)։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները։ Կորեայի աշխատանքային կուսակցութուն (ԿԱԿ), ստեղծվել է [[1945]] թվականին, մինչև [[1946]] թվականը կոչվել է Կորեայի կոմունիստական կուսակցություն։ Դեմոկրատական կուսակցություն, ըստեղծվելստեղծվել է [[1945]] թվականին։ Չխոնդոգյո Չխոնուդան կուսակցություն, ստեղծվել է [[1946]] թվականին։ Միացյալ դեմոկրատական հայրենական ճակատ (ՄԴՀՃ), ստեղծվել է [[1949]] թվականին։ Ընդգրկում է 70-ից ավելի քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ ՄԴՀՃ-ի մեջ ղեկավարող ուժը ԿԱԿ-ն է։ Կորեայի միացյալ արհմիություններ, ստեղծվել է [[1945]] թվականին, մտնում է ԱՀՖ-ի մեջ, ունի 2,4 միլիոն անդամ։ Կորեայի գյուղատնտեսության աշխատավորների միություն, ստեղծվել է [[1965]] թվականին, ունի 2,6 միլիոն անդամ։ Կորեայի սոցիալիստական աշխատավորերիտասարդության միություն, ստեղծվել է
թվականին, ունի 2,7 միլիոն անդամ։ Կորեայի դեմոկրատական կանանց միություն, ստեղծվել է [[1945]] թվականին, ունի ավելի քան 2,7 միլիոն անդամ։ Կորեա-սովետական բարեկամության ընկերություն, ստեղծվել է [[1945]] թվականին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից