«Հայաստանի ամերիկյան համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
Առաջարկությունը ընդունվեց և որոշվեց ստեղծել ամերիկյան մոդելի մագիստրոսական համալսարան։ Տեր-Կյուրեղյանը և սեյսմիկ ինժեներ, [[Կալիֆորնիայի համալսարան (Լոս Անջելես)|Հարավային Կալիֆորնիայի համալսարան]]ի [[պրոֆեսոր|պրոֆեսոր էմերիտուս]] [[Միհրան Աբգարյան]]ը, ձեռնամուխ եղան նպատակի իրականացմանը։ Մի շարք ամերիկացի և հայ գիտնականներ ընդունեցին համալասարանի ստեղծման գաղափարը։ Տեր Կյուրեղյանը և Աբգարյանը Կալիֆորնիայի համալսարան, ռիվերսայդի Գարի Անդերսոնի կառավարման բարձրագույն դպրոցի նախկին [[դեկան]] լուսահոգի [[Ստեփան Կարամարդյան]]ի հետ ներկայացրեցին համալսարան ստեղծելու նրանց առաջարկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
 
Երկու հզոր հաստատություններ՝ [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միություն]] (ՀԲԸՄ) և [[Կալիֆորնիայի համալսարան (Լոս Անջելես)|Կալիֆորնիայի համալսարան]] (ԿՀ) հետաքրքված էին ՀԱՀ-ի ստեղծմանգործնթացով։ Բացի այդ, Հայաստանի հանրապետության կառավարությունը, մասնավորապես բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը (հիմա կրթության և գիտության նախարարությունը) առաջարկեց ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն համալսարանի համար, չնայած Հայաստանի 1989-1991 թվականների անհանգիստ քաղաքական և տնտեսական պայմանների։ Համալսարանի հիմնադրման ծախսերի զգալի մասը կատարվեց ՀԲԸՄ-ի կողմից։ Երբ Կալիֆորնիայի համալսարանը առաջարկեց իր աջակցությունը համալսարանի հիմնադրման գործում, ԿՀ-ի նախագահ [[Դավիդ Գարդներ]]ը ստեղծեց աշխատանքային խումբ Կրթական հարցերով ավագ փոխնախագահ [[Վիլյամ Ֆրազեր]]ի գլխավորությամբ, որպեսզի գնահատվի ԿՀ-ի և ՀԱՀ-ի միջև կապ ստեղցելուստեղծելու հնարավորությունը։ 1990 թվականին, Երբ աշխատանքային խումբը այցելեց Հայաստան Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր հյուրերը փակ քվեարկությունում միաձայն քվեարկեցին ՀԱՀ-ը ԿՀ-ի մասնաճյուղ դառնալու օգտին։ Այս գործնթացի հետևանքով, ԿՀ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն և իր փորձն է փոխանցում ՀԱՀ-ին, ինչպես նաև համագործակցում է ՀԱՀ-ի հետ դասախոսական անձնակազմի պատրաստման գործում։ Սեպտեմբերի 21-ի անկախության հռչակագրից հետո ՀԱՀ սկսեց ուսուցումը առաջին 101 ուսանողների հետ։<ref>[http://aua.am/history-of-the-university/ Համալսարանի պատմությունը]. ''Հայաստանի ամերիկյան համալսարան''</ref>
 
== Նախագահներ ==