«Կարմիր գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 82.199.198.21 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել HakanIST մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
'''Կարմիր գիրք''', հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող [[կենդանիներ]]ի, [[բույսեր]]ի և [[սնկեր]]ի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։
 
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին [[կենսաբանություն|կենսաբանության]] ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։
 
== ԲՊՄՄ Կարմիր գիրքը ==
[[Բնության Պահպանության Միջագային Միություն]]ը (ԲՊՄՄ) [[1948]] թվականին միավորել և գլխավորել է աշխարհի երկրների մեծ մասի պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների բնության պահպանությանը նվիրված աշխատանքները։ Նրա առաջին որոշումներից է [[1949]] թվականին ''տեսակների գոյատևման մշտական հանձնաժողովի'' ({{lang-en|Species Survival Commission}}) կամ, ինչպես ընդունված է անվանել ռուսալեզու գրականության մեջ Հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ստեղծումը։
ղցֆվգհյկօլ;լկյհգֆդղսզաՍդֆգհյկլ;'
 
Հանձնաժողովի խնդիրներից էր անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդնիների հազվագյուտ տեսակների վիճակի ուսումնասիրությունը, միջազգային և ազգամիջյան համաձայնագրերի և կոնվենցիաների մշակումը և նախապատրաստումը, այդպիսի տեսակների ցուցակների կազմումը և դրանց պահպանման համապատասխան հրահանգերի մշակում։
 
Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է զրոյից։ Պետք էր մշակել հազվագյուտ տեսակների պահպանման մոտեցման ընդհանուր սկզբունքներ, որոշել այն տեսակները, որոնց իրոք սպառնում էր անհետացման կամ ոչնչացման վտանգը, մշակել դրանց [[դասակարգում|դասակարգման]] համակարգը, հավաքել այդպիսի տեսակների բիոլոգիայի մասին տեղեկություններ, որպեսզի հայտնաբերվեն հիմնական սահմանափակող գործոնները։ Աշխատանքի սկզբում չկար անգամ «հազվագյուտ տեսակ» հասկացություն։
Հանձնաժողովը իր հիմնական նպատակը դարձրեց այս կամ այն պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համաշխարհային տեղեկագրերի ստեղծումը։ Հանձնաժողովի նախագահ ''Պիտեր Սկոտն'' (Piter Scott) առաջարկեց այդ ցանկն անվանել '''Կարմիր գիրք''' ({{lang-en|Red Data Book}}), որպեսզի դրան հաղորդի ձգող և ծավալուն նշանակություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան։
 
=== ԲՊՄՄ Կարմիր գրքի հրատարկումը ===
[[1963 թվական]]ին լույս տեսավ ԲՊՄՄ Կարմիր գրքի առաջին հրատարակությունը։ Դա «թռիչքային» հրատարակություն էր փոքր տպաքանակով։ Նրա երկու հատորներում տեղեկություններ էին [[կաթնասուն]]ների 211 տեսակների և ենթատեսակների և [[թռչուն]]ների 312 տեսակների ու ենթատեսակների մասին։ Կարմիր գիրքը ըստ ցուցակի բաժանվեց պետական գործիչներին ու գիտնականներին։ Ինչպես և պլանավորված էր նոր տեղեկությունների կուտակմանը զուգընթաց, հասցեատերերին ուղարկվում էին լրացուցիչ էջեր՝ հնացածները փոխարինելու համար։
 
[[1966]]- [[1971]] թվականներին լույս տեսան երկրորդ հրատարակության երեք հատորները։ Այժմ այն ուներ «գրքաին» ֆորմատ(21,0 × 14,5 սմ), բայց և ինչպես առաջին հրատարակությունը, այն ուներ երկթերթ հաստ օրացույցի տեսք, որի յուրաքանչյուր թերթ կարող էր փոխարինվել նորով։ Գիրքը նախկինի պես նախատեսված չէր վաճառքի համար, այն ցուցակով բաշխվեց բնապահպանական հաստատություններին, կազմակերպություններին և առանձին գիտնականների։ ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ զգալիորեն մեծացել էր տեսակների քանակը, քանի որ ժամանակի ընթացքում հավաքվել էր բավականին շատ լրացուցիչ տեղեկություններ։ Գրքի առաջին հատորում տեղեկություններ կային [[կաթնասուն]]ների 236 տեսակների (292 ենթատեսակների), երկրորդում՝[[թռչուն]]ների 287 տեսակների (341 ենթատեսակների), երրորդում՝ [[սողուն]]ների 119 տեսակների ու ենթատեսակների և [[երկկենցաղ]]ների 34 տեսակների ու ենթատեսակների մասին։
ԲՊՄՄ-ի Կարմիր գիրքը աստիճանաբար կատարելագործվում և լրացվում էր։
 
Երրորդ հրատարակության մեջ, որի հատորները սկսեցին լույս տեսնել [[1972 թվական]]ից սկսած, ընդգրկվել են տեղեկություններ արդեն կաթնասունների 528 տեսակների ու ենթատեսակների, թռչունների 619 տեսակների, սողունների և երկկենցաղների 153 տեսակների ու ենթատեսակների մասին։ Փոխվեցին նաև առանձին թերթիկների հատվածավորումը։ Առաջին սյունյակը նվիրված էր տեսակի ներկայիս վիճակի և կարգավիճակի բնութագրմանը, հաջորդը՝ աշխարհագրական տարածվածությանը, պոպուլացիոն կառուցվածքին և թվաքանակին, բնակավայրի նկարագրմանը, գործող և առաջադրվող պահպանման չափանիշներին, կենդանաբանական այգիներում պահվող կենդանիների բնութագրմանը, տեղեկատվական աղբյուրներին։ Գիրքը հանվել վաճառքի և այդ կապակցությամբ կտրուկ մեծացավ նրա տպաքանակը։
[[1978]]-[[1980]] թվականներին լույս տեսած վերջին չորրորդ «տիպային» հրատարակությունը ներառում է կաթնասունների 226 տեսակներ ու 79 ենթատեսակներ, թռչունների 181 տեսակներ և 77 ենթատեսակներ, սողունների 77 տեսակներ և 21 ենթատեսակներ, երկկենցաղների 35 տեսակներ և 5 ենթատեսակներ, [[ձկներ]]ի 168 տեսակներ և 25 ենթատեսակներ, որոնց թվում կաթնասունների 7 տեսակներ և ենթատեսակներ, թռչունների 4, սողունների 2 տեսակներ։ Տեսակների թվի կրճատումը վերջին հրատարակության մեջ արդյունք է ոչ միայն լավ պահպանության, այլ նաև վերջին տարիներին ստացված առավել ստույգ տեղեկությունների։
ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի վրա աշխատանքը շարունակվում է։ Սա մշտական գործող փաստաթուղթ է, քանի որ կենդանիների գոյության պայմանները փոխվում են և նորանոր տեսակներ կարող են հայտնվել աղետալի վիճակում։ Դրա հետ մեկտեղ մարդու գործադրած ջանքերը լավ պտուղ են տալիս, որի մասին վկայում են գրքի կանաչ էջերը։
 
=== Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակը ===
Կարմիր գրքի գաղափարի երկրորդ ճյուղը «'''Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակների'''» ({{lang-en|IUCN Red List of Threatened Animals}}) ձևով հազվագյուտ կենդանիների մասին միանգամայն նոր տեղեկատվության ի հայտ գալն էր։ Դրանք ևս հրատարակվում են ԲՊՄՄ հովանու ներքո, բայց պաշտոնապես և չեն հանդիսանում Կարմիր գրքի տարբերակ, համանման չեն նրան, չնայած բավականին մոտ են։ Այդպիսի ցուցակներ հրատարակվել են [[1988]], [[1990]], [[1994]], [[1996]] և [[1998]] թվականներին։ Հրատարակումը իրականացվում է [[Քեմբրիջ]]ում ([[Մեծ Բրիտանիա]]) գտնվող շրջակա միջավայրի մոնիթորինգի Համաշխարհային կենտրոնի կողմից՝ ԲՊՄՄ-ի հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ավելի քան հազար աշխատակիցների մասնակցությամբ։
Նոր համակարգի կառուցվածքային հիմքը կազմում են երկու հիմնական բլոկները.
ա) անհետացման վտանգի տակ գտնվող տակսոններ(таксон)
բ) ցածր ռիսկայնության տակսոններ(LC)
 
Առաջին բլոկը ստորաբաժանում է երեք խմբի
* կրիտիկական վիճակում գտնվող տակսոններ (CR)
* անհետացման վտանգի տակ գտնվող տակսոններ (EN)
* խոցելի վիճակում գտնվող տակսոններ (VU)
 
Ըստ էության հենց այս երեք խմբերն էլ մոտ ապագայում տակսոնի ներկայացուցիչների կորստի լրջության մասին նախազգուշացնող հիմնական կատեգորիաներն են։ Հենց սրանք էլ կազմում են տարբեր մակարդակի կարմիր գրքերի մեջ ներառվող տակսոնների մեծ մասը։
 
Երկրորդ բլոկը ներառում է առաջին խմբի ոչ մի կատեգորիայի մեջ չներառված տեսակներին և կազմված է հետևյալ խմբերից
* տակսոններ, որոնք կախված են պաշտպանության միջոցառումների մակարդակից(CD)
* տակսոններ, որոնք մոտ են սպառնալիքի տակ գտնվող տեսակների խմբին անցմանը (NT)
* նվազագույն վտանգի տակսոններ (LC)
 
Մի փոքր առանձնացված են ևս երկու կատեգորիաներ, որոնք անմիջական առնչություն չունեն պահպանության խնդիրներին.
<nowiki>;</nowiki>լկյհգֆդսֆգհյկլկյհգֆդսասդֆգհյկմնբվցդֆգհյկլ;'
* ամբողջությամբ անհետացած տակսոններ (EX)
* անազատության մեջ պահպանված տակսոններ (EW)
 
ԲՊՄՄ-ի Կարմիր գիրքը, ինչպես նաև Կարմիր թերթիկները չեն հանդիսանում իրավաբանական փաստաթուղթ, այլ կրում են բացառապես խորհրդատվական բնույթ։ Այն ներառում է կենդանական աշխարհը գլոբալ մասշտաբով և պարունակում է պահպանության վերաբերյալ տեղեկատվություն՝ ուղղված այն երկրներին, որոնց տարածքում ձևավորվել է կենդանիների համար սպաառնալի իրավիճակ։ Գլոբալ մասշտաբով պայմանավորված այդ խորհրդատվությունը կրում է ամենաընդհանուր մոտավոր բնութագիր։
';լկյհգֆդֆգհյկլկյհգֆդսասդֆգհյկլ
 
== Տես նաև ==