«Գանիմեդ (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 167.
''[[Վոյաջեր 1]]'' և ''[[Վոյաջեր 2]]'' կայանները անցան Գանիմեդի մոտով 1979 թվականին։ Արդյունքում ճշտվեց, որ նրա չափերը գերազանցում են [[Սատուրն (մոլորակ)|Սատուրնի]] [[Տիտան (արբանյակ)|Տիտան]] արբանյակին, որը մինչ այդ համարվում էր Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակ<ref name="Voyager" />։ Ինչպես նաև լուսանկարվեց Գանիմեդի կտրտված մակերևույթը<ref name="Voyager Mission" />։
 
1995 թվականին ''[[Գալիլեո (ԱՄԿ)|Գալիլեո]]'' կայանը մուտք գործեց Յուպիտերի շուրջ ուղեծիր, և 1996-ից 2000 թվականները վեց անգամ կատարեց Գանիմեդի մոտով մոտ տարածության վրա անցումներ<ref name="The Grand Tour" />։ Այս անցումները համարակալվել են G1, G2, G7, G8, G28 և G29<ref name="Kivelson2002" />։ Ամենամոտ, G2 անցման ժամանակ, ''Գալիլեոն'' անցել է Գանիեմդի մակերևույթից ընդամենը 264 կմ հեռավորության վրա<ref name="Kivelson2002" />։ 1996 թվականին, G1 անցման ժամանակ, հայտնաբերվեց Գանիմեդի մագնիսական դաշտը<ref name="Magnetic Field Discovery" />, իսկ ընդերքային օվկիանոսի հայտնաբերումը հայտարարվեց 2001 թվականին<ref name="Kivelson2002" /><ref name="The Grand Tour" />։ ''Գալիլեոն'' ուղարկել է հսկայական քանակի սպեկտրալ լուսանկարներ, որի արդյունքում արբանյակի մակերևույթին հայտնաբերվել են ոչ-սառցային տարաբնույթ միացություններ<ref name="McCord1998" />։ Ամենավերջին մոտ տարածությունից կատարված դիտարկումները կատարվել են ''[[Նյու Հորիզոնս]]'' կայանի միջոցով, որը [[Պլուտոն]] ուղևորության ճանապարինճանապարհին, իր 2007 թվականի Յուպիտերի համակարգով անցման ժամանակ կատարել է Գանիմեդի և [[Եվրոպա (արբանյակ)|Եվրոպայի]] հետազոտություններ<ref name="New Horizons" /><ref name="Grundy2007" />։
 
===Նախատեսվող առաքելությունների նախագծեր===