«Էլեկտրամագնիսական դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
== Դասական և քվանտային էլեկտրադինամիկա ==
Էլեկտրամագնիսական դաշտի՝ Մաքսվելի հավասարումների վրա հիմնված տեսությունը՝ դասական էլեկտրադինամիկան, ընդգրկում է այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են ժամանակակից էլեկտրատեխնիկան և ռադիոտեխնիկան, ռադիոֆիզիկան, օպտիկան ևն։ Սակայն էլեկտրամագնիսական դաշտի դասական տեսությունը կիրառելի չէ շատ բարձր [[հաճախություն|հաճախականության]] էլեկտրամագնիսական ալիքների համար։ Մասնավորապես, այդ տեսությունն անկարող եղավ բացատրել էլեկտրամագնիսական ալիքների կլանումը և ճառագայթումը, Քոմփթոնի էֆեկտը, էլեկտրոն-պոզիտրոն զույգի առաջացումը և մի շարք այլ երևույթներ, որոնք իրենց հիմնավորումը գտան դաշտի քվանտային տեսության շրջանակներում՝ քվանտային էլեկտրադինամիկայում, որտեղ լիցքավորված համակարգերի և վակուումի քվանտամեխանիկական նկարագրությանը զուգընթաց տրվում է էլեկտրամագնիսական դաշտի մասնիկային նկարագրությունը։ Այդ անցումը կատարվում է [[քվանտային մեխանիկա|քվանտային եղանակով]]: Վերջինս նշանակում է, որ '''ω''' հաճախականությամբ էլեկտրամագնիսական դաշտին համապատասխանության մեջ է դրվում լույսի մասնիկների՝ [[ֆոտոն]]ների մի համախումբ, որոնցից յուրաքանչյուրը շարժվում է [[լույսի արագություն|'''c''']] արագությամբ, ունի հանգստի զրոյական զանգված, '''hω''' էներգիա, '''hk''' [[իմպուլս (շարժման քանակ)|շարժման քանակ]] ('''հ'''-ը [[Պլանկի հաստատուն]]ն է, '''k=c/ω''' )և 1-ի հավասար [[սպին]]: Էլեկտրամագնիսական դաշտի ինտենսիվությունը համապատասխանում է ֆոտոնների թվին։ Նյութական համակարգի և Էլեկտրամագնիսական դաշտի փոխազդեցությունը համարժեք է այդ համակարգի և ֆոտոնների փոխազդեցությանը։
 
'''<u>էլեկտրամագնիսական դաշտի էներգետիկ հատկությունները</u>'''
 
v ծավալի ներսում փակված էլեկտրամագնիսական դաշտի էներգիան չի կարող անփոփոխ մնալ: Դաշտի էներգիան ժամանակի ընթացքում փոփոխվում է որոշակի հործոնների ազդեցության տակ.
* էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի մի մասի վերածումը էներգիայի այլ տեսակի, օրինակ, նյութի մասնիկների մեխանիկական էներգիայի, որ կապված է դրանց ջերմային շարժման հետ, որը հարուցված է հաղորդման հոսանքի ընթացքում:
* արտաքին աղբյուրներ աշխատանքը, որը կաող է և՛ ավելացնել, և՛ նվազեցնել դաշտի էներգիան:
 
* V ծավալի և նրան շրջափակող տարածության միջակայքի միջև կատարվող էներգիայի սպեցիֆիկ փոխանակում, որ բնորոշ է էլեկտրամագնիսական դաշտին և կոչվում է <u>ճառագայթում:</u>
Ճառագայթման գործընթացի ինտենսիվությունը էլեկտրադինամիկայում բնութագրում են՝ որոշելով տարածության ամեն կետում հատուկ վեկտորային մեծություն- ''Պոյնտինգի'' վեկտորը, նրա ֆիզիկական իմաստը այն է, որ Պոյնտինգի վեկտորի մոդուլն ու ուղղությունը բնութագրում են տարածության յուրաքանչյուր կետում ճաագայթման էներգիայի հոսքի մեծությունն ու ուղղություն:
 
[[Կատեգորիա:Էլեկտրամագնիսականություն]]