«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 362.
1980 թվականին Վրաստանի բնակչությունն ապահովված էր ամբուլատոր-պոլիկլինիկային օգնության բոլոր ձևերով։ Սանիտարա-հակահամաճարակային կայանների թիվը 1983 թվականին կազմել է 101 (1940 թվականին՝ 28)։ 1925-ին գործում էին 3 մանկատուն, 19 մանկական և կանանց պոլիկլինիկա։ 1984 թվականին կար 33 ծննդատուն՝ 3268 մահճակալով, 633 կանանց կոնսուլտացիա, մանկական պոլիկլինիկա և ամբուլատորիա։
 
1921 թվականին Թիֆլիսում գործում էր հանրապետության շտապ օգնության մեկ կայան, 1980 թվականին՝ 81՝ 91 մասնագիտացված բրիգադներով։ 1921 թվականին Վրաստանում կար 147 դեղատուն, 1980 թվալանինթվականին դարձավ ավելի քան 350: Աշխատում էին շուրջ 26 400 բժիշկ (1000 բնակչին՝ 5,3 բժիշկ), 1079 մանկաբարձ-գինեկոլոգ, 3087 մանկաբույժ, 62 000 միջին բուժաշխատող։ Բժշկական կադրեր են պատրաստում [[Թբիլիսիի բժշկական ինստիտուտ]]ում, միջին բուժաշխատողներ՝ 17 բժշկական ուսումնարանում։
 
Վրաստանում կան լեռնային և մերձծովյան կլիմայական, կլիմայաբալնեոլոգիական և ցեխաբուժական 200 առողջարաններ։ 1984 թվականին կար 118 առողջարան U պանսիոնատ՝ շուրջ 25 000 մահճակալով։ Հռչակված են [[Ծղալտուբո]]ն, [[Աբասթուման]]ը, [[Բորժոմ]]ը, [[Գագրա]]ն, [[Բակուրիանի]]ն, [[Պիցունդա]]ն և այլն։