«Նորվեգիայի կոմունաներ»–ի խմբագրումների տարբերություն

Կոմունաները պատասխանատվություն են կրում մի շարք հիմնական խնդիրների իրականացման համար, որոնցից են տարրական դպրոցները, մանկապարտեզները, շրջանների նախագծումն ու տեխնիկական ծառայությունները։
 
Կոմունաների թվը հետզհետե նվազում է փոքր կոմունաների միավորման պատճառով։ [[1930 թվականինթվական]]ին Նորվեգիայի կոմունաների թիվը եղել է 747, 1957 թվականին՝ 744, [[1967 թվականին՝թվական]]ին՝ 454, 2008 թվականին՝ 430, և գոյություն ունեն այդ թվի կրճատման նախագծեր։
 
Կոմունաների մոտավորապես 40 %-ի անունը համընկնում է նրա կենտրոնի անվան հետ, իսկ մյուսների դեպքում մասնամբ կամ ամբողջովին տարբերվում է։
 
== Լեզվական ձևեր ==
Կոմունաները կարող են ընտրել [[նորվեգերեն|նորվեգերենի]] երկու տարբերակներից մեկը՝ որպես [[պաշտոնական լեզու]], կամ երկուսն էլ ընդունել որպես հավասարազոր լեզուներ (չեզոք դիրքարոշում)։ Ներկայում 160 կոմունաներ որպես պաշտոնական լեզու ընտրել են [[բուկմոլ|բուկմոլը]], 114 կոմունաներ՝ [[նյունորսկ|նյունորսկը]], իսկ 156 կոմունաներ չեզոք են մնացել լեզվի տարբերակի ընտրության հարցում։ Դրանցից բացի Նորվեգիայի ութ կոմունաներում որպես լրացուցիչ պաշտոնական լեզու ընդունված է սաամական լեզուներից մեկը։ Փորսանգեր կոմունայում ընդունված են երեք պաշտոնական լեզուներ՝ նորվեգերեն, հյուսիսսաամերեն և [[Քվեներեն|քվեներեն]] ([[ֆիններեն]]ի բարբառ)։