«Նորվեգիայի կոմունաներ»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Norway municipalities 2012 blank.svg|thumb|left|250px|Նորվեգիայի կոմունաներ]]
'''Կոմունան''' ({{lang-no|kommune, -er}}) [[Նորվեգիայի վարչական բաժանում|Նորվեգիայի վարչական բաժանման]] երկրորդ մակարդակն է նահանգներից (ֆյուլկեներից) հետո։ Մինչև 2009 թվականի վերջը երկիրը բաժանված է եղել 430 կոմունաների<ref>{{cite web|url=http://www.ks.no/templates/Page.aspx?id=46423|title=Kristiansund + Frei = Sant|accessdate=2008-01-09|publisher=www.ks.no|language=Norwegian|archiveurl=http://www.webcitation.org/66vivrxC3|archivedate=2012-04-15}}</ref>։ Նորվեգիայի մայրաքաղաք [[Օսլո|Օսլոն]] նաև նահանգ է և նրա միակ կոմունան։
 
 
Կոմունաների մոտավորապես 40 %-ի անունը համընկնում է նրա կենտրոնի անվան հետ, իսկ մյուսների դեպքում մասնամբ կամ ամբողջովին տարբերվում է։
== Լեզվական ձևեր ==
Կոմունաները կարող են ընտրել նորվեգերենի երկու տարբերակներից մեկը՝ որպես պաշտոնական լեզու, կամ երկուսն էլ ընդունել որպես հավասարազոր լեզուներ (չեզոք դիրքարոշում)։ Ներկայում 160 կոմունաներ որպես պաշտոնական լեզու ընտրել են բուկմոլը, 114 կոմունաներ՝ Նյունորսկը, իսկ 156 կոմունաներ չեզոք են մնացել լեզվի տարբերակի ընտրության հարցում։ Դրանցից բացի Նորվեգիայի ութ կոմունաներում որպես լրացուցիչ պաշտոնական լեզու ընդունված է սաամական լեզուներից մեկը։ Փորսանգեր կոմունայում ընդունված են երեք պաշտոնական լեզուներ՝ նորվեգերեն, հյուսիսսաամերեն և [[Քվեներեն|քվեներեն]] ([[ֆիններեն]]ի բարբառ)։
 
== Ծանոթագրություններ ==