«Խորհրդային սահմանադրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 9.
Սահմանադրությունում իր արտահայտությունն է գտել մարդկանց պատմական նոր հանրույթի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, որը պայմանավորված է բոլոր ազգերի ու ազգությունների իսկական հավասարությամբ, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության անխախտ դաշինքի հաստատմամբ, ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդմամբ, սովետական հասարակության սոցիալական համասեռության մշտական աճով։ Նոր սահմանադրության մեջ առաջին անգամ ձևակերպվել են սովետական պետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջին հերթին միջազգային խաղաղության լենինյան քաղաքականության հետևողական իրագործումը։
 
Սահմանադրությունը, ի տարբերություն բոլոր նախորդ խորհրդային սահմանադրությունների, ոչ միայն ամրապնդում է սոցիալիզմի նվաճումները, այլև ժողովրդական զանգվածներին նպատակամղում է կոմունիստական շինարարության խնդիրների լուծմանը, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծմանը։ Գործող սահմանադրությունը հռչակում է, որ սովետական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական կարգի, պետական ու հասարակական կազմակերպությունների միջուկը ՍՄԿԿ է, որը գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է նրան։ ՍՄԿԿ-ն է սահմանում հասարակական զարգացման գլխավոր հեռանկարը, ՍՍՀՄ ներքին ու արտաքին քաղաքականությունը, ղեկավարում է սովետական ժողովրդի մեծ ու ստեղծարար գործունեությունը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս [[կոմունիզմ]]ի հաղթանակի համար նրա պայքարին։ ՍՍՀՍ գործող սահմանադրության սկըզբունքներովսկզբունքներով մշակվեցին և [[1978]] թվականին ընդունվեցին միութենական հանրապետությունների սահմանադրությունները։ [[1978]] թվականին սահմանադրություններ ընդունեցին նաև ԻՍՍՀ-ները։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=143}}