«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
== Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն ==
[[Պատկեր:Природа 010.jpg|մինի|ձախից|Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։]]
Պետական պարտադիր գործունեություն, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտ. և սոցիալական բնականոն զարգացման վրա։ Փորձաքննությունն իրականացվում է՝ ելնելով առողջ ու բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու [[իրավունք]]ից, [[բնական պաշար]]ների արդյունավետ, խելամիտ օգտագործման պահանջներից, էկոհամակարգերի հավասարակշռության ու կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունից։ Այն հենվում է գիտական հիմնավորվածության, օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկըզբունքներիսկզբունքների վրա։ Փորձաքննության խնդիրներն են՝ նախատեսվող գործունեության հնարավորության և նպատակահարմարության վերլուծությունը ( հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները ), շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանի գնահատումը, շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանի, հետևանքների վերլուծման ամբողջականության և ստույգության, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարության ստուգումը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ, բնական պաշարների արդյունավետ, թույլատրելի օգտագործման ապահովումը, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործողության արգելումը, հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում։ Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպչական հիմունքները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» [[ՀՀ օրենք]]ով ( [[1995]] )։
 
== Շրջակա միջավայրի հիգենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ ==