«Ջերմաչափ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ը , → ը, (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Կիրառում ==
Անմիջական հաշվարկի ջերմաչափ է, լայնորեն կիրառվում է տեխնիկայում և լաբորատոր աշխատանքներում՝ -200 °C-ից մինչև 750 °C տիրույթի [[ջերմաստիճան]]ներ չափելու համար։ Չափումների տիրույթից կախված՝ հեղուկային Ջերմաչափը կարող է լցվել պենտանով (-200 °C-ից մինչև 20 °C), էթիլ սպիրտով (-80 °C-ից մինչև 70 °C), կերոսինով (-20 °C-ից մինչև 300 °C), սնդիկով (-35 °C-ից մինչև 750 °C)։ Մանոմետրական ջերմաչափը, որի գործողության հիմքում ընկած է հետևյալ երեք սկզբունքներից մեկը, հեղուկի ջերմային ընդարձակումը, գազի ճնշման և հեղուկի հագեցած գոլորշիների ճնշման ջերմաստիճանային կախումները։ Տարբերում են գազային, հեղուկային և կոնդենսացիոն կամ շոգեհեղուկային մանոմետրական ջերմաչափեր։ Չափման տիրույթը 60 °C-ից մինչև 550 °C է։ Մազական խողովակի երկարության (մինչև 60 մ) շնորհիվ կարելի է չափումներ կատարել հեռավորությունից։ Դիմադրության ջերմաչափը, որի գործողության սկըզբունքըսկզբունքը հիմնված է մաքուր մետաղների, համաձուլվածքների և կիսահաղորդիչների էլեկտրական դիմադրության ջերմաստիճանային փոփոխության վրա ([[մետաղներ]]ի էլեկտրական դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, իսկ կիսահաղորդիչներինը՝ փոքրանում)։ Առավել տարածված են պլատինային (-263 °C-ից մինչև 1064 °C) և պղնձե (-50 °C-ից մինչև 180 °C) ջերմաչափերը։ Ցածր (0,1 °C-ից մինչև 100K) [[ջերմաստիճան]]ների չափման համար լայնորեն կիրառվում են բարձր զգայունության կիսահաղորդչային ջերմաչափերերը։ 4,2 °C-13,8 К ջերմաստիճանային տիրույթում կիրառվում են գերմանիումային ճշգրիտ ջերմաչափերը։
[[Պատկեր:Clinical thermometer 38.7.JPG|մինի|ձախից]]
 
== Գազային ջերմաչափ ==
Գազային ջերմաչափը, որի գործողությունը հիմնված է իդեալական գազի ճնշման կամ ծավալի ջերմաստիճանային կախման վրա։ Առավել գործածական է հաստատուն ծավալի գազային ջերմաչափեր որի անոթում եղած գազի ջերմաստիճանային փոփոխությունը համեմատական է ճնշման փոփոխությանը։ Չափման տիրույթը 2 °C-ից մինչև 1300 К է։ Հատուկ նշանակության ջերմաչափերից են օդերեութաբանական ջերմաչափերը (օդերեութաբանական չափումների համար նախատեսված հատուկ կառուցվածքի հեղուկային ջերմաջափեր, նաև օդերևութաբանական գործիքներ), որը ծառայում է եռացող հեղուկի ջերմաստիճանով մթնոլորտային ճնշումը չափելու համար (մթնոլորտային ճնշման նվազումով հեղուկի եռման ջերմաստիճանն իջնում է), խորջրյա շրջվող ջերմաչափը որը սնդիկային ջերմաստիճանը նախատեսված է ջրամբարների ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում չափելու համար։ Երբեմն կիրառում են նաե երկմետաղական ջերմաչափեր որի գործողության հիմքում ընկած է այն նյութերի ջերմային ընդարձակման տարբերությունը, որոնցից պատրաստված են ջերմաչափի զգայուն տարրերի թիթեղները, քվարցային ջերմաչափի՝ հիմնըված պիեգոքվարցի ռեզոնանսային հաճախականության ջերմաստիճանային կախման վրա, ունակային ջերմաչափեր որում օգտագործվում է սեգնետոէլեկտրիկների դիէլեկտրական ընկալունակության ջերմաստիճանային կախումը են։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջերմաչափ» էջից