«Մարդահամար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մարդահամարներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Մարդահամար''', տարվա որևէ կոնկրետ պահին երկրի, նրա վարչական առանձին միավորների տարածքում բնակվողներից յուրաքանչյուրի ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, կրթական, էթնիկական և այլ հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես։ Մարդահամար անցկացնելու նպատակով մշակվում է միասնական ծրագիր, ուր արտահայտվում են յուրաքանչյուր բնակչի ժողովրդագրական ([[սեռ]], [[տարիք]], ընտանեկան դրություն), տնտեսական (զբաղմունք, տնտեսական գործունեության ասպարեզ, կապիտալիստական երկրներում՝ նաև անհատի դիրքը զբաղմունքի մեջ, երբեմն՝ [[գործազրկություն]]ը), էթնիկական ([[ազգություն]], [[լեզու]], [[դավանանք]]) հատկանիշները, կրթությունը (գրագիտության աստիճան, [[դպրոց]] հաճախելը), սոցիալական դրությունն ու անձը բնութագրող այլ հատկանիշներ (քաղաքացիություն, ծննդավայր, բնակավայրի փոփոխություն, ֆիզիկական և հոգեկան արատներ, մասնակցություն պատերազմի և այլն)։ Կարևորվում են նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանելությունը բնութագրող հատկանիշները։ Բնակչության առանձին [[խմբեր]]ի համար ծրագիրն առավել ընդարձակ է, իսկ որոշ հարցեր կրում են ընտրանքային բնույթ։ Մարդահամար անցկացվում է կարճ ժամկետում (մի քանի օր կամ շաբաթ), բայց բոլոր տեղեկությունները հավաքվում են սովորաբար հաշվեգրման նախօրյակի կեսգիշերի դրությամբ, այդ պահից առաջ [[մահացածներ]]ը կամ հետո [[ծնվածներ]]ը չեն հաշվառվում։ Տեղեկությունները հավաքում են հատուկ հրահանգավորված հաշվառները՝ [[բնակարաններ]]ը շրջելով։ Հաշվառման թերթիկները լրացնում են հաշվառները՝ բանավոր հարցմամբ, կամ բնակիչները։ Տեղեկությունների հիմքը բնակչի բանավոր պատասխաններն են, այլ ոչ թե փաստաթղթերը։ Անձանց վերաբերյալ անհատական տեղեկություններ հրապարակելը, հաշվառումից դուրս թողնելը կամ կրկնահաշվառումը բացառվում են։ Մարդահամարի նյութերը մշակվում են ԷՀՄ-ով, առավել կարևոր տվյալները հաշվառվում են նախապես, երբեմն ընտրանքային մեթոդով։ Նյութերի լրիվ մշակումը տնում է մի քանի տարի։ [[Ռուսաստան]]ում XVIII-XIX դդ. բնակչության հաշվառումն անց էր կացվում վերստուգման ընթացքում, աշխատանոցային (կամերալային) ցուցակագրությամբ ([[1806]]-ին, [[1832]]-ին, [[1873]]-ին, իսկ [[1886]]-ին՝ ընտանեկան ցուցակագրությամբ) գրանցվում էին բնակավայրը, նրա ծխերի ու շնչերի թիվը, բնակիչների սեռատարիքային կազմը։ Բնակչությանը հարկելու նպատակով ցուցակագրում էին միայն տղամարդկանց, այդ պաաճաոով հաշվաոման տվյալները բնակչության իրական թվին չէին համապատասխանում։ Համընդհանուր մարդահամար [[Ռուսաստան]]ում իրականացվել է միայն [[1897]]-ին։ Մարդահամար է կատարվել նաև միջնադարյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում աշխատանոցային ցուցակագրությունը կատարվել է [[1829]]-[[1832]]-ին, առանձին վայրերում այն տևել է մինչև [[1934]]-ը։ Որոշ տվյալներ ճշտելու համար ցուցակագրություն է կատարվել նաև 1842-ին։ [[ԽՍՀՄ]]-ում մարդահամարներն անցկացվել են [[1920]]-ին, [[1923]]-ին (միայն քաղաքային բնակչության), [[1926]]-ին, [[1937]]-ին (նյութերը խոտանվել են), [[1939]]-ին, [[1959]]-ին, [[1970]]-ին և [[1979]]-ին։ Դրանք իրականացվում են հիմնականում տասնամյակի իններորդ տարվա սկզբին, քանի որ ստացված նյութերը դաոնում են [[ժողտնտեսության զարգացում|ժողտնտեսության զարգացման]] և կուլտուրական շինարարության գալիք հնգամյակների գիտական պլանավորման հիմք։ Արտասահմանում կանոնավոր մարդահամարները սկսվել են XVIII դ. վերջին-XIX դ. սկըզբինսկզբին ([[ԱՄՆ-]]ում՝ [[1790]]-ին, [[Շվեդիա]]յում՝ 1800-ին, [[Մեծ Բրիտանիա]]յում՝ [[1801]]-ին)։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=306}}