«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
=== Աշխարհիկ կյանք ===
[[Պատկեր:'Selim and Zuleika', oil on canvas painting by Eugène Delacroix.jpg|thumb| [[Էժեն Դելակրուա|Դելակրուայի]] կողմից պատկերազարդված Բայրոնի արևելյան պոեմներից մեկը։]]
Նա ծանոթացավ Իռլանդացիիռլանդացի բանաստեղծ [[Թոմաս ՄուրիՄուր]]ի հետ, որը հետագայում նրա առաջին կենսագիրներից մեկը դարձավ։ Մինչ այդ նա երբեք չէր եղել բարձր հասարակության մեջ և այդ ժամանակ տրվեց աշխարհիկ կյանքի հողմապտույտին։ Նույնիսկ մի անգամ երեկոյան Դալլասը բռնացրեց նրան պալատական հագուստով, չնայած Բայրոնը պալատ չէր գնացել։ Բարձր հասարակությունում կաղ Բայրոնը (նրա ծունկը մի փոքր ձգված էր) երբեք իրեն ազատ չէր զգում և գոռոզությամբ փորձում էր քողարկել իր անհարմար վիճակը։
 
[[1813]] թվականի մարտին նա առանց ստորագրության հրատարակեց «Վալս» երգիծանքը, իսկ մայիսին արդեն տպագրեց թուրքական իրականությունն արտացոլող «Գյավուր» պատմվածքը, որը ներշնչված էր Լևանտ ճանապարհորդությամբ։ Հանրությունը հիացմունքով ընդունեց սիրո և վրիժառության մասին այդ պատմվածքը, առավել ևս հիացմունքով ընդունվեցին նաև նույն տարի լույս տեսած «Աբիդոսյան հարսնացուն» և «Կորսար» պոեմները։ [[1814]] թվականին նա հրատարակեց «Հրեական մեղեդիներ»-ը, որը հսկայական հաջողություն ունեցավ և բազմիցս թարգմանվեց բոլոր եվրոպական լեզուներով։