«Ումբրիել (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 157.
Ուրանի մյուս արբանյակների նման Ումբրիելի մակերևույթը նույնպես կտրտված է կիրճերի ցանցով, որոնք ուղղված են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք<ref name="Croft1989" />։ Սակայն նրանք պաշտոնապես չեն ճանաչվում լուսանկարների չափազանց վատ որակի պատճառով, ինչը խանգարում է երկրաբանական քարտեզագրում կատարելուն<ref name="Plescia 1987" />։
 
Ումբրիելի խառնարաններով ծածկված մակերևույթը հավանաբար անփոփոխ է մնացել [[Ուշ ծանր ռմբակոծություն]]ից ի վեր<ref name="Plescia 1987" />։ Հինավուրց ակտիվության միակ նշաններն են կանյոններն ու մուգ բազմանկյունները (բարդ կտրտվածքով մուգ գույնի շրջաններ մեկ տասնյակից մինչև հարյուրավոր կիլոմետր չափերով)<ref name="Helfenstein Thomas et al. 1989" />։ Բազմանկյունները հայտնաբերվել են ''Վոյաջեր 2''' ԱՄԿ-ի լուսանկարների ճշգրիտ լուսաչափության ժամանակ և համեմատաբար հավասար կերպով բաշխված են արբանյակի մակերևույթով՝ տարածվելով հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք։ Որոշ բազմանկյուններ ունեն մի քանի կիլոմետր իջվածքներ և կարող են առաջացած լինել վաղ տեկտոնիկ ակտիվության արդյունքում<ref name="Helfenstein Thomas et al. 1989" />։ Դեռևս չկա բացատրություն այն փաստի, թէթե ինչու է Ումբրիելը այդպես մուգ և համասեռ մակերևույթի առումով։ Նրա մակերևույթը կարող է ծածկված լինել համեմատաբար մուգ նյութի բարակ շերտով, որը արտանետվել է ընդերքից հարվածային երևույթների կամ պայթյունային ժայթքումների հետևանքով<ref name="Buratti Mosher 1991" />, մեկ այլ վարկածի համաձայն՝ այս նստվածքները կարող են լինել արբանյակի ուղեծրին մոտ գտնվող փոշու՝ արբանյակի մակերևույթի ծածկելու արդյունք, սակայն այս վարկածը համարվում է անհավանական, քանի որ մյուս արբանյակները այսպիսի ազդեցության չեն ենթարկվել<ref name="Smith Soderblom et al. 1986" />։ Մյուս կողմից Ումբրիելի կեղևը ամբողջովին կարող է կազմված լինել մուգ նյութերից, որի պատճառով էլ նրա վրա չեն առաջանում այնպիսի պայծառ առանձնահատկություններ, ինչպիսին են խառնարանների ճառագայթները։ Սակայն Վունդա խառնարանի հատակին գտնվող պայծառ նյութը հակասում է այս վարկածին<ref name="Smith Soderblom et al. 1986" />։
 
== Ծագումը և էվոլյուցիան ==