«Պատվաստանյութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 239 oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Smallpox vaccine.jpg|200px|մինի]]
'''Վակցինաներ''' ({{lang-lat|}}․ vaccinum՝ կովի, vacca՝ Կով), պատրաստուկներ, որոնք ստացվում են կենդանի կամ սպանված միկրոօրգանիզմներից, դրանց կենսագործունեության արգասիքներից։ Օգտագործվում են կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով՝ մարդկանց ու կենդանիների ակտիվ իմունացման համար։ Վակցինան առաջին անգամ կիրառել է բնական ծաղկի ժամանակ անգլյացիանգլիացի բժիշկ է․ Ջեննհրը ([[1796]]), գիտականորեն հիմնավորել է ֆրանսիացի գիտնական Լ․ Պասայորը (XIX դ․ 2-րդ կեսին ստացավ մի շարք՝ վակցինաներ կատաղության, հավերի խոլերայի, սիբիրյան խոցի ևն դեմ)։ Վակցինականխարգելման հետագա զարգացման շնորհիվ մի շարք երկրներում և ԽՍՀՄ-ում խիստ նվազեցին կամ վերացան բնական ծաղիկը, դիֆթերիան, պոլիոմիելիտը, կարմրուկը և այլ վարակիչ հիվանդություններ։ Գոյություն ունեն կենդանի, սպանված, քիմիական վակցինանաներ և անատոքսիններ։
 
Կենդանի վակցինաներն ստացվում են ախտածին մանրէները (բակտերիաներ, վիրուսներ և այլն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով։ Դրանք օգտագործվում են բնական ծաղկի, տուբերկուլոզի, կարմրուկի, պոլիոմիելիտի, բրուցելոզի, կատաղության, տուլարեմիայի, սիբիրախտի, ժանտախտի, դեղին տենդի, գրիպի, տզային էնցեֆալիտի և այլ դեպքերում։ Կենդանի վակցինային բնորոշ են բարձր իմունածնությունը, ոչ բարձր ռեակտոգենությունը, գոյացած անընկալունակության երկարատևությունը։ Գոյություն ունեն ավելի քան 20 կենդանի վակցինա։