«Ներքին այրման շարժիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|Ներքին այրման շարժիչի կառուցվածքը : Շոգեշարժիչն աշխատում է երկու փուլով, կրակը կաթ...
 
No edit summary
Տող 1.
[[image:engine_large.jpg|thumb|Ներքին այրման շարժիչի կառուցվածքը ]]
: Շոգեշարժիչն աշխատում է երկու փուլով, կրակը կաթսայի մեջ առաջացնում է գոլորշի, որր գլանի մեջ ընդարձակվելով՝ աշխատեցնում է
մեքենան: Մինչև 19-րդ դարի կեսերը մարդիկ փորձում էին ստեղծել փոքրածավալ և արդյունավետ շարժիչներ՝ վառելիքն այրելով հենց գլանի մեջ: Սակայն պիտանի վառելիք գտնելու, շարժիչի մեջ լցնելու և այրելու խնդիրները դեռևս լուծված չէին: Դա արեց գերմանացի ճարտարագետ [[Նիկոլաուս Օտտո|Նիկոլաուս Օտտոն (1832-1891)]], որը 1861 թվականին ստեղծեց բենզինով աշխատող առաջին շարժիչր, իսկ 1876-ին՝ քառատակտ շարժիչը՝ ժամանակակից մեքենաների շարժիչների նախատիպը: Օտտոն վառելիքի և օդի խառնուրդը բոցավառելու համար օգտագործեց էլեկտրական կայծը: 1893 թվականին գերմանացի մեկ այլ ճարտարագետ՝ [[Ռուդոլֆ Դիզել|Ռուդոլֆ Դիզելը (1858-1913)]], ստեղծեց այնպիսի շարժիչ, որի մեջ խառնուրդը բռնկվում է սեղմվելով: Թեև դիզելային շարժիչր ծանր է, սակայն առավել հուսալի ու խնայողական է, քան բենզինային շարժիչը:
Շարժիչների մեծ մասն աշխատում է քառատակտ շրջապտույտով, քառագլան շարժիչում յուրաքանչյուր պտույտի ընթացքում բոցավւսռումը կատարվում է երկու անգամ: Առավել սահուն շարժում ապահովելու համար գլաններից ամեն մեկն աշխատում է մյուսներին ոչ համաքայլ: