«Մաքսատուրքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մաքսատուրքեր''', պետական դրամական տուրքեր, որ գանձվում են տվյալ երկիր ներմուծվող ապրանքներից, ունեցվածքից և այլ արժեքներից։ Մաքսատուրքերի դրույքները սահմանվում են մաքսային տարիֆով։ Առաջացել են որպես վաճառականներին մատուցվող ծառայությունների վարձ՝ [[նավահանգիստ|նավահանգստ]]ային շինություններից, պահեստներից, ինչպես նաև [[կշեռք]]ներից օգտվելու համար։ [[Կապիտալիզմ]]ի ժամանակ մաքսատուրքերը փոխարկվել են ներքին առևտրի և ազգային տնտեսության որոշ ճյուղեր արտասահմանյան ապրանքների մրցակցությունից պաշապանելու միջոցի։ Ըստ հարկման օբյեկտի մաքսատուրքերը լինում են ներմուծման, արտահանման և տրանզիտային։ Վերջին երկուսը ժամանակակից կապիտալիստական երկրներում գրեթե չեն օգտագործվում։ Տիրապետող են ներմուծման մաքսատուրքերը, որոնք [[մոնոպոլիա]]ների համար առևտրական [[պատերազմ]]ների, դեմպինգի, տնտեսապես կախյալ երկրների կողոպուտի, ազգային արտադրությունն արտասահմանյան մրցակցությունից պաշապանելու միջոց են։ Զարգացող երկրները մաքսատուրքերը օգտագործում են ազգային տնտեսության ամրապնդման, զարգացման և [[պետական բյուջե]]ի եկամուտներն ավելացնելու նպատակով։ Ըստ գանձման եղանակի լինում են առանձնահատուկ մաքսատուրքեր, որի դեպքում գանձումը կատարվում է կայուն դրույքներով՝ ներմուծվող ապրանքների հատից, միավորից, չափից, կշռից են, և գնային մաքսատուրքեր, երբ գանձումը կատարվում է տոկոսներով՝ ապրանքների գներից։ Երբեմն օգտագործվում են խառը (առանձնահատուկ-գնային) և նույն ապրանքի նկատմամբ տարբեր մաքսատուրքեր։ Ըսա մաքսային տարիֆի կառուցվածքի մաքսատուրքերը լինում են տարբերական, հովանավորական, արտոնյալ, հակադեմպինգային և այլն։ Առաջին դեպքում նույն ապրանքի համար սահմանվում են մաքսատուրքերի մի քանի դրույքներ (անվանական, արտոնյալ, նվազագույն, միջին, առավելագույն)։ Օգտագործվում է որպես տնտեսության պետական մոնոպոլիստական կարգավորման, ինչպես նաև արտաքին սանտրում տարբեր երկրների միջև խտրականություն դնելու միջոց։ Հովանավորական մաքսատուրքերը կիրառվում են արտասահմանից որոշ ապրանքների ներմուծումը, ինչպես նաև սեփական հումքի ու կիսաֆաբրիկատների արտահանումը խոչնդոտելուխոչընդոտելու, հայրենական արդյունաբերության համար լավագույն պայմաններ ստեղծելու, մենաշնորհային բարձր գներ սահմանելու և այլ նպատակներով։ Արտոնյալ մաքսատուրքերը սահմանվում են մեկ կամ մի քանի երկրների համար հատուկ բարենպաստ մաքսային կարգ ստեղծելու նպատակով։ Հակադեմպինգային մաքսատուրքերը, որպես լրացուցիչ, սովորականից բարձր տուրքեր, ներմուծող երկրներում կիրառում են այն դեպքում, երբ արտահանողներն արտաքին շուկաներում ապրանքները վաճառում են ներքին շուկայի գներից ցածր գներով, ներքին շուկայի և արտասահմանյան գների տարբերությունն է։
 
[[ԽՍՀՄ]]-ում և խորհրդային մյուս երկրներում մաքսատուրքերն արտաքին առևտուրը կարգավորելու, կապիտալիստական և զարգացող երկրների հետ տնտեսական փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու և ընդլայնելու, խորհրդային էկոնոմիկան համաշխարհային կապիտալիստական շուկայի տարերային ներգործությունից պաշապանելու միջոց են։ [[ԽՍՀՄ]]-ում սահմանվում են ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերի նվազագույն և առավելագույն դրույքներ։ Նվազագույնը կիրառվում է այն երկրների նկատմամբ, որոնք ներմուծվող խորհրդային ապրանքների համար ապահովում են աոավել բարենպաստ կարգ, առավելագույնը՝ այն պետությունների նկատմամբ, որոնք այդպիսի կարգ չեն ապահովում կամ խախտում են առևտրական պայմանագրերը։ Արտահանման տուրքեր [[ԽՍՀՄ]]-ում սովորաբար չեն կիրառվում, բացառությամբ հնարժեք և արվեստի այն գործերից, որոնք կարող են արտահանվել [[ԽՍՀՄ]] [[կուլտուրա]]յի մինիստրության հատուկ թույլտվությամբ։ Ներմուծման մաքսատուրքեր են գանձվում միջազգային փոստով [[ԽՍՀՄ]] առաքվող, ինչպես նաև ուղեբեռների և ձեռնածանրոցների իրերից, եթե դրանք ենթակա են մաքսատուրքով հարկման։