«Մարս (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Այլգործածություն2|մոլորակի||Մարս}} → {{այլգործածություն|մոլորակի||Մարս (այլ կիրառումներ)}} oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզ...
Տող 270.
Մարսի մակերևույթի երկու երրորդը զբաղեցնում են լուսավոր շրջանները, որոնք ստացել են «մայրցամաքներ» անվանումը, իսկ մոտ երրորդ մասը զբաղեցնում են մութ հատվածները, որոնք անվանում են «ծովեր»։ Ծովերը կենտրոնացած են հիմնականում մոլորակի հարավային կիսագնդում 10 - 40° [[լայնություն]]ների միջև։ Հյուսիսային կիսագնդում կան ընդամենը երկու խոշոր ծովեր՝ [[Ացիդալիա հարթավայր (Մարս)|Ացիդալիա]] և [[Մեծ Սիրտ]] ծովերը։
 
Մութ շրջանների բնույթը մինչև այսօր մնում է վեճերի առարկա։ Այս շրջանները պահպանվում են չնայած այն բանին, որ Մարսի վրա մոլեգնում են [[Փոշու պտտահողմ]]երը։ Ժամանակին, սա հանդիսանում էր փաստարկ ի օգուտ այն պնդման, որ այս շրջաններում կա բուսականություն։ Այժմ կարծում են, որ սա պարզապես շրջաններ են, որոնցում [[ռելիեֆ]]ի առանձնահատկությունների բերումով փոշին հեշտությամբ քշվում է։ Մեծ [[մասշտաբ]]ի լուսանկարները ցույց են տալիս, որ իրականում մութ հատվածները կազմված են մութ գծերի և հետքերի խմբերից, որոնք կապված են [[խառնարան]]ների, [[բլուր]]ների և այլ կառուցվածքների հետ, որոնք խոչնդոտխոչընդոտ են հանդիսանում [[քամի]]ների համար։
 
Մարսի կիսագնդերը բավականին ուժեղ տարբերվում են մակերևույթի բնույթով։ Հարավային կիսագնդում մակերևույթը գտնվում է հիմնականում 1 - 2 կմ բարձր միջին մակարդակից և խիտ ծածկված է [[հարվածային խառնարան]]ներով։ Մարսի այս մասը հիշեցնում է [[Լուսին|լուսնային]] մայցամաքները։ Հյուսիսում մակերևույթի հիմնական մասը գտնվում է ավելի ցածր քան միջին մակարդակն է, այստեղ ավելի քիչ են խառնարանները, և հիմնական տեղը զբաղեցնում են համեմատաբար հարթ [[հարթավայր]]երը։ Դրանք հավանաբար առաջացել են [[լավա]]յի հեղեհման և [[էրոզիա]]յի պատճառով։ Կիսագնդերի այսպիսի տարբերությունը մնում է վիճաբանությունների առարկա։ Երկու կիսագնդերի միջև սահմանը անցնում է մեծ շրջանագծով, որը թեքված է [[հասարակած]]ի նկատմամբ 30°-ով։ Այս սահմանը լայն է ու անկանոն, և ձևավորում է հյուսիս ուղղված թեքվածք։ Այս սահմանի շրջակայքում են հանդիպում Մարսի մակերևույթի ամենա[[էրոզիա|էրոզացված]] հատվածները։