«Աֆրոդիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ադոնիս և Աֆրոդիտե։ Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն` Ադոնիսին: Մահկանուցիներից ոչ ոք չէր կարող հավասարվել նրան գեղեցկությամբ, նա
չ 62.89.21.41 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Lilitik22 մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
{{Անձ}}[[Պատկեր:NAMA Aphrodite Syracuse.jpg|մինի]]
'''Աֆրոդիտե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=57}}</ref> կամ '''Ափրոդիտե''' ({{lang-grc|Ἀφροδίτη}}, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից) Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ [[Զևս]]ի և [[Դիովնե]]ի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվացներիսրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ [[Աթենաս]]ի, [[Արտեմիս]]ի և [[Հեստիա]]յի։ [[Հեփեստոս]]ի կինը և [[Արես]]ի տափածուն էր։ Ա-ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Ա-ի լավագույն արձաններից Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. II դ.)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նուընացվել է Վեներային։
 
Աֆրոդիտեն Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհի: Նա 12 մեծ օլիմպիական աստվածների թվին էր պատկանում: Նրան համարում էին նաև պտղաբերության, հավերժ գարնան և կյանքի դիցուհի:
 
Ափրոդիտե դիցուհին ծնվել է Լիթերա կղզու մոտ՝ ծովի ալիքների ձյունասպիտակ փրփուրներից, սակայն շուտով նա հայտնվեց Կիպրոսում, որտեղ դեռատի օրեադները շրջապատեցին սիրո և գեղեցկության աստվածուհուն. նրան զուգեցին ոսկեհյուս զգեստներով և բուրումնավետ ծաղիկների պսակ դրին գլխին: Ուր էլ որ ոտքը դներ Ափրոդիտեն` այնտեղ փարթամորեն ծաղիկներ էին բացվում: Օդը լիուլի հագենում էր բուրմունքով: Էրոսն ու Հիմերոսը հրաշագեղ աստվածուհուն բարձրացրին Օլիմպոս: Բարձրագոչ ողջույն տվին նրան աստվածները: Այդ ժամանակից ի վեր մշտապես Օլիմպոսի աստվածների մեջ է ապրում ոսկեշող Ափրոդիտեն` հավերժ դեռատի, գեղեցկագույնը աստվածներից:
 
Ափրոդիտե աստվածուհին աստվածների ու մահկանացուների սրտերում սեր է զարթնեցնում, որի շնորհիվ էլ նա տիրում է ամբողջ աշխարհին: Ոչ ոք ի զորու չէր խուսափել նրա իշխանությունից` մինչև իսկ աստվածները: Միայն ռազմաշունչ Աթենասը, Հեստիան և Արտեմիսն են, որ չեն ենթարկվում նրա զորությանը:
 
Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է` իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները` ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով: Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Իր հմայքը տարածելով և հիասքանչ գեղեցկությամբ նա անսասան քայլում է վայրի գազանների միջով: Օրեադներն ու քարիսները` գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով:
 
Ադոնիս և Աֆրոդիտե։
 
Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն` Ադոնիսին: Մահկանուցիներից ոչ ոք չէր կարող հավասարվել նրան գեղեցկությամբ, նա մինչև իսկ օլիմպիացի աստվածներից էլ գեղեցիկ էր: Հանուն նրա Աֆրոդիտեն մոռացության տվեց և՛ Պոնտոսը, և՛ ծաղկուն Կիթերան: Ադոնիսը նրա սրտին ավելի մոտ էր, քան նույնիսկ լուսավոր Օլիմպոսը: Նա ամբողջ ժամանակ Ադոնիսի հետ էր: Ադոնսի հետ Կիպրոսի լեռներում ու անտառներում որս էր անում նա` Արտեմիս դիցուհու նման: Մոռացության մատնեց Աֆրոդիտեն և´ իր ոսկեղեն զարդարանքները և՛ իր գեղեցկությունը: Այրող արևի տակ, թե ամպամած եղանակին, նա նապաստակներ, երկչոտ եղջերուներ ու այծամներ էր որսում` խուսափելով ահեղ առյուծների, արջի ու վարազների որսից: Նա Ադոնսին էլ խնդրում էր խուսափել ահեղ առյուծներից, արջից ու վարազներից, որպեսզի հանկարծ դժբախտություն չպատահի:
 
Աստվածուհին հազվադեպ էր մենակ թողնում արքայազնին, իսկ մենակ թողնելիս էլ ամեն անգամ աղաչում էր, որ չմոռանա իր խնդրանքը:
 
Մի անգամ էլ, Աֆրոդիտեի բացակայության ժամանակ, Ադոնիսի շները որսի պահին ընկան մի վիթխարի վարազի հետքի վրա: Նրանք քշեցին գազանին ու գազազած հաչոցներով հալածեցին նրան: Ադոնիսն ուրախացավ, որ այդքան հարուստ որս պիտի ունենա. չէր զգում, որ դա իր վերջին որսն է:  Շների հաչոցը գնալով մոտենում էր, ահա երևաց ահագին վարազը թփերի արանքում: Ադոնիսը հենց այն է ուզում էր խոցել կատաղած վարազին, երբ հանկարծ վարազը նետվեց նրա վրա և իր սուր սայր ժանիքներով մի ակնթարթի մեջ մահացու վիրավորեց Աֆրոդիտեի սիրեցյալին:
 
Եվ մեռավ Ադոնիսը այդ ահավոր վերքից: Երբ Աֆրոդիտեն առավ Ադոնիսի մահվան լուրը, լցվեց անասելի վշտով, ինքը եկավ Կիպրոսի լեռները` գտնելու սիրած պատանու դին:
 
Լեռնային կտրուկ զառիվայրներում, մթամած կիրճերի միջով, խորունկ անդունդների եզրերով գնում էր Աֆրոդիտեն: Սրածայր քարերն ու տատասկների փշերը արյունոտում էին աստվածուհու քնքուծ ոտքերը: Արյան կաթիլները ցողվում էին գետնին` հետք թողնելով նրա անցած բոլոր վայրերում:
 
Ի վերջո, գտավ Աֆրոդիտեն իր սիրեցյալի դին: Դառնագին լացեց նա այդքան վաղամեռ գեղեցիկ պատանու վրա:
 
Եվ որպեսզի մշտապես պահպանվի Ադոնիսի հիշատակը, աստվածուհին կամեցավ, որ նրա արյունից քնքուշ հողմածաղիկներ բուսնեն: Իսկ այն վայրերում, ուր արյունն է կաթել Աֆրոդիտեի վիրավորված ոտքերից փարթամ վարդեր բուսնեցին` շառագույն, ինչպես աստվածուհու արյունը:
 
Գթաց ամպրոպային Զևսը սիրո աստվածուհուն: Հրաման արձակեց իր եղբայր Հադեսին ու նրա կնոջը` Պերսեփոնեյին, որ ամեն տարի Ադոնսիսն բաց թողնեն երկիր` մեռյալների ստվերների թախծալի թագավորությունից: Այդ ժամանակից ի վեր Ադոնիսը կես տարի մնում է Հադեսի թագավորությունում, իսկ կես տարի ապրում երկրի երեսին Աֆրոդիտե աստվածուհու հետ: Ցնծում է բովանդակ բնությունը, երբ երկիր, դեպի արևի վառվռուն ճառագայթներն է վերադառնում ոսկեշող Աֆրոդիտեի գեղեցիկ սիրեցյալը` պատանի Ադոնիսը:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆրոդիտե» էջից