«Աֆրոդիտե»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Ափրոդիտե դիցուհին ծնվել է Լիթերա կղզու մոտ՝ ծովի ալիքների ձյունասպիտակ փրփուրներից, սակայն շուտով նա հայտնվեց Կիպրոսում, որտեղ դեռատի օրե |
|||
Տող 1.
{{Անձ}}[[Պատկեր:NAMA Aphrodite Syracuse.jpg|մինի]]
'''Աֆրոդիտե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=57}}</ref> կամ '''Ափրոդիտե''' ({{lang-grc|Ἀφροδίτη}}, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից) Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ [[Զևս]]ի և [[Դիովնե]]ի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվացներիսրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ [[Աթենաս]]ի, [[Արտեմիս]]ի և [[Հեստիա]]յի։ [[Հեփեստոս]]ի կինը և [[Արես]]ի տափածուն էր։ Ա-ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Ա-ի լավագույն արձաններից Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. II դ.)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նուընացվել է
Ափրոդիտե աստվածուհին աստվածների ու մահկանացուների սրտերում սեր է զարթնեցնում, որի շնորհիվ էլ նա տիրում է ամբողջ աշխարհին: Ոչ ոք ի զորու չէր խուսափել նրա իշխանությունից` մինչև իսկ աստվածները: Միայն ռազմաշունչ Աթենասը, Հեստիան և Արտեմիսն են, որ չեն ենթարկվում նրա զորությանը:
Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է` իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները` ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով: Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Իր հմայքը տարածելով և հիասքանչ գեղեցկությամբ նա անսասան քայլում է վայրի գազանների միջով: Օրեադներն ու քարիսները` գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով:
== Ծանոթագրություններ ==
|