«Սուրեն Երեմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։ (4), մ: → մ։ (2), ն: → ն։ (6), վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
Տող 40.
Սուրեն Երեմյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 11-ին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ 1928 թվականին նա ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին նա գործուղվել է [[Լենինգրադ]]` ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է «[[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]] (Արևելյան Վրաստան) ֆեոդալական կազմավորումները մարզպանական շրջանում» թեմայով դիսերտացիանև ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այս տարիներին «[[ԽՍՀՄ]] պատմություն» բազմահատորյակի համար նա գրել է [[Հայաստան]]ի և [[Աղվանք]]ի ամբողջական պատմության բաժինը՝ հնագույն շրջանից մինչև 11-րդ դարը։
 
[[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|Լենինգրադի պետական համալսարանի]] պատմության և բանասիրության ֆակուլտետներում Սուրեն Երեմյանը դասավանդել է [[հայ ժողովրդի պատմություն։պատմություն]]։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Երևանի մասնաճյուղի ստեղծումից հետո Երեմյանը տեղափոխվել է Երևան։
 
1953 թվականին [[Մոսկվա]]յում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հին Հայաստանի ստրկատիրական հասարակարգը» թեմայով։ Նույն տարում նա ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ և նշանակվել պատմության ինստիտուտի տնօրեն։ 1963 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, 1965-1968 թվականներին վարել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոն։ 1964 թվականին նա ղեկավարել է [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|պատմության ինստիտուտի]] միջին, իսկ 1971 թվականին՝ հին դարերի պատմության բաժինները։ Եղել է ինստիտուտի տնօրինության գիտական խորհրդատուն։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը։
 
== Երեմյանը և Ստալինի պահանջը ==