Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 542 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
|վիքիպահեստ = Mälaren
}}
'''Մելարեն''' ({{lang-sv|''Mälaren''}}), լիճ [[Շվեդիա]]յի միջին մասում, [[Ստոկհոլմ]]ի, Ուպսալի, Սեդերմանլենդ և Վեստմանլեդի միջակայքում։ Մակերեսը՝ 1140 կմ<sup>2</sup> (Շվեդիայում երրորդն է Վեներնից և Վեթերնից հետո), երկարությունը՝ մոտ 120 կմ, խորությունը՝ ավելի քան 61 մ։ Գտնվում է տեկտոնասառցադաշտային ծագում ունեցող գոգավորությունում, ծովի մակերևույթից 0, 3—0, 6 մ բարձրության վրա։ Ափերը կտրտված են, ունի մոտ 1200 կղզի։ Վտակներով և ջրանցքներով միացած է [[Բալթիկ ծով|Բալթիկ ծովի]] ի և [[Ելմարեն]] լճի հետ։ Նավարկելի է։ Արևելյան ծայրը գտնվում է երկրի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտ: Արևելքում Մելարենը միանում է Նորստրոմ վտակին, ինչպես նաև Բալթիկ ծովի Սեդերտել, Սլյուսեն և Համառբրուսսեն ջրարգելակավորման ուղիներով: Լիճը ունի մի շարք կղզիներ, որոնցից խոշորներն են Սելաենը (91 կմ<sup>2</sup>), Սվարտշյոլանդետը (79 կմ<sup>2</sup>): Նաև կղզիներում գտնվում են [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ վաղ միջնադարի քաղաքական կենտրոններ Բիրկի և Դրոտնինգհոմ ամրոցը:
 
 
== Մեծ կղզիներ ==
* Հելգյո (Helgö)
* Կուրյոն (Kurön)
* Լիլա-Էսիգեն Лилла-Эссинген (Lilla Essingen)
* Լուվյո (Lovö)
* Մունսյո (Munsö)
Լճում կան ավելի քան 30 տեսակ ձկներ, ինչպիսիք են՝ գետային պերկեսը, բրամը, եռասեղ փշաձկնիկը, սպիտակաձուկը, գայլաձուկը և այլ ձկներ։
 
Նաև լճում կան տարբեր տեսակի թռչուններ։ 2005 թվականի ուսումնասիրություններից հետո հայտնաբերվեց, որ 10 ամենատարածված տեսակները [[Գետային ջրածիծառ|գետային ջրածիծառը]], [[Արծաթափայլ որոր|արծաթափայլ որորը]], [[Սովորական որոր|սովորական որորը]], [[Կռնչան բադ|կռնչան բադը]], [[Գորշակապույտ որոր|գորշակապույտ որորը]], [[Փոմփոլավոր բադ|փոմփոլավոր բադը]], [[Կանադական կազարկա|կանադական կազարկան]], [[Սովորական հողամաղ|սովորական հողամաղը]], կռռան[[Կռվան կտցար|կռվան]] և [[Սպիտակավիզ կտցար|սպիտակավիզ կտցարն]] են։ [[Սպիտակապոչ արծիվ|Սպիտակապոչ ծովարծիվը]], [[Մոխրագույն սագ|մոխրագույն սագը]], [[Սպիտակաթուշ կազարկա|սպիտակաթուշ կազարկան]], [[Սևախածի սուզահավ|սևախածի սուզահավը]], [[սղոցակտուց բադ|սղոցակտուց բադը]] և [[Մոխրագույն բադ|մոխրագույն բադը]] քիչ են տարածված և Մալարեն լճի տարածաշրջանի որոշ տեսակներ ենթարկվել են բնաջնջման։ [[1994]] թվականին լճի վրա սկսվել են ջրագռավներ բնավորվել։ Ըստ 2005 թվականի լճում կատարված ուսւմնասիրության՝ հայտնաբերվել են 23 բնային խմբեր և 2178 բնադրավայրեր։
 
Նաև այնտեղ տարածված են ջրարծիվ, որը լճի ամենաուժեղ ներկայացուցիչն է։ Ջրարծվի բնադրավայրերը ամբող լճի մակերեսով են։