«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
== Գնահատում և հիշատակ ==
Քեթրին Մենսֆիլդի անունով են կոչվում [[Նոր Զելանդիա]]յի հետևյալ ուսումնական հաստատությունները՝ Ռանգիտոտոի քոլեջը, Ուեստլեյկի օրիորդաց բարձրագույն դպրոցը, Մաքլինս քոլեջը (բոլորն էլ [[Օքլենդ (Նոր Զելանդիա)|Օքլենդ]]ում), Թորանգայի օրիորդաց քոլեջը, [[Վելինգտոն]]ի օրիորդաց քոլեջը (երկուսն էլ Վելինգտոնում), Ռանգիորայի բարձրագույն դպրոցը Հյուսիսային Քենթերբերիում և Սաութլենդի օրիորդաց բարձրագույն դպրոցը Ինվերքարգիլում: Վելինգտոնի [[ՎելինգտոնԿառորի]]ի Կառորիի դպրոցը նրա հիշատակը հավերժացնող քարե հուշարձան է տեղադրել դպրոցի դիմաց և հուշատախտակ, որ նա սովորել և ստեղծագործել է այնտեղ: Սեմյուիլ Մարսդենի ուսանողական դպրոցը նրա անունով գրական մրցանակ է սահմանել: [[Վելինգտոն]]ի Թորնդոն շրջանում մի զբոսայգի կոչվում է Քեթրին Մենսֆիլդի անունով: [[Ֆրանսիա]]յի Մենտոն քաղաքի այն փողոցը, որտեղ Մենսֆիլդը ապրել և ստեղծագործել է, կրում է նրա անունը, իսկ գրական մի ընկերակցության կողմից Նորզելանդացի երիտասարդ գրողներից մեկին ամեն տարի առաջարկվում է մեկ տարի ապրել և աշխատել նրա նախկին տանը՝ Վիլլա Իզոլա Բելլայում: Նոր Զելանդիայում նրա անունով է կոչվում պատմվածքի մի նշանավոր մրցույթ:
1973 թվականին [[ԲիԲիՍի]]-ն (BBC) նրա մասին հեռուստասերիալ է նկարահանում, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է [[Վանեսա Ռեդգրեյվ]]ը: Վեց մասից բաղկացած հեռուստանովելը պատմում է Քեթրին Մենսֆիլդի կյանքի և ստեղծագործության մասին: [[2011]] թվականին նկարահանվում է «Երանություն» [[կենսագրական ֆիլմ]]ը Քեթրին Մենսֆիլդի Նոր Զելանդիայում անցկացրած կյանքի վաղ շրջանի մասին որպես գրող: Գլխավոր դերակատարուհին դերասանուհի [[Քեյթ Էլիոթ]]ն է: Ֆիլմը հեռուստասերիալի կարգավիճակով [[Նոր Զելանդիա]]յի «Sunday Theatre» հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց 2011 թվականի օգոստոսի 28-ին<ref>http://tvnz.co.nz/sunday-theatre/bliss-280811-video-4335362</ref>: