«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Ինձ է սպասում նա՝ ձեռքին մորի բռնած.
«Քո՛ւյր, մարմինս է սա, ա՛ռ, անուշ արա...|}}
1917 թվականի սկզբին Քեթրինն ու Մառին բաժանվում են, չնայած Մառին շարունակում էր այցելել նրան իր նոր բնակարանում: Շուտով Բեյքերը, որին Քեթրինը հաճախ ջերմության և հեգնանքի խառնուրդով անվանում էր «կինս», տեղափոխվում է նրա մոտ: 1916 թվականից հետո սկսվում է Քեթրինի ամենաբեղմնավոր գրական շրջանը, որը սկսվում է հետևյալ պատմվածքներով՝ «Պարոն Ռեգինալդ Փիքոքի օրը», «Թթու դրած սամիթ», որոնք երկուսն էլ հրատարակվում են «Նոր դարաշրջան» ամսագրում: [[Վիրջինիա Վուլֆ]]ը և իր ամուսինը՝ Լեոնարդ Վուլֆը, որը վերջին ժամանակներում հիմնել էր Հոգարդ Պրես հրատարակչությունը, նրանից մի պատմվածք են խնդրում, և Քեթրինը ներկայացնում է «Նախերգանք» պատմվածքը, որը նա սկսել էր գրել 1915 թվականին որպես «Ալոե»: Պատմվածքում նկարագրվում է նորզելանդացիների՝նորզելանդացիների նոր տուն տեղափոխվելը: 1917 թվականին Քեթրինի մոտ տուբերկուլյոզ է ախտորոշվում: Հրաժարվելով առողջարանում մնալուց, որը իրեն կկտրեր գրելուց, նա մեկնում է արտասահման, որպեսզի խույս տա անգլիական ձմեռվանից: Նա տեղավորվում է [[Ֆրանսիա]]յի [[Բանդոլ]] քաղաքի մի մեկուսի և ցուրտ հյուրանոցում, որտեղ թեև իրեն ճնշված էր զգում, բայց շարունակում էր պատմվածքներ գրել, ներառյալ «Ես չեմ խոսում ֆրանսերեն» պատմվածքը: «Երանություն» պատմվածքը, որի անունով կոչվեց նրա երկրորդ ժողովածուն 1920 թվականին, նույնպես տպագրվեց 1918-ին: Նրա առողջությունը գնալով վատթարանում էր, և մարտին նա իր առաջին թոքային արյունահոսությունն ունեցավ: Ապրիլին վերջնականապես ձևակերպվում է Քեթրինի և Բաուդենի ամուսնալուծությունը, և նա ու Մառին ամուսնանում են, սակայն բաժանվում են երկու շաբաթ անց: Այնուամենայնիվ նրանք նորից հաշտվում են, և 1919 թվականի մարտին Մառին դառնում է «Գրական ակումբ» գրական պարբերականի խմբագիրը, որի համար Քեթրինը գրում է ավելի քան հարյուր գրախոսական, որոնք հետմահու հրատարակվեցին «Վեպեր և վիպասաններ» ժողովածուում: 1918-1919 թվականների ձմռանը նա և Բեյքերը մնում էին [[Իտալիա]]յի [[Սան Ռեմո]] քաղաքի մի վիլլայում: Այս ժամանակահատվածում նրանց հարաբերությունները ծայր աստիճան լարվում են, և նա գրում է Մառիին և բացատրում իր ընկճված վիճակը: Վերջինս [[Սուրբ Ծնունդ|Սուրբ Ծննդյան տոներ]]ին մնում է նրա հետ: Չնայած նրանց հարաբերությունները հեռու էին մտերմիկ կոչվելուց 1918 թվականից ի վեր, և նրանք առանձին էին ապրում, Մառիի այդ արարքը դրդում է նրան գրելու «Անհիշաչար մարդը» պատմվածքը հիվանդ կնոջ և նրա համբերատար ամուսնու մասին: Քեթրինի առաջին ժողովածուին՝ «Երանությանը» (1920թ.), 1922 թվականին հաջորդում է երկրորդը՝ «Խնջույք այգում»:
 
=== Կյանքի մայրամուտ ===