«Ֆենտեզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Ապագա գրական ժանրի վրա մեծ ազդեցություն են թողել միջնադարյան [[էպոս]]ները և ասպետների մասին պատմող վեպերը։ Ֆենտեզի ժանրի շատ ստեղծագործությունների համար հիմք է դարձել Արթուր արքայի մասին պատմող լեգենդը։
 
Որոշ հետազոտողներ ֆենտեզիի էլեմենտներ են նկատում [[անգլիացի]] գրող [[Հենրի Ռայդեր Հագարդ]]ի «Նա» ([[1887]]), «Երկրի սիրտը» ([[1896]]), «Սառցե աստվածներ» ([[1925]]) և այլ ստեղծագործություններում։
 
Ժամանակակից ֆենտեզիի առաջին ստեղծագործությունները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին։ Դրանց թվում են՝ «Էլֆլանդիի արքայի դուստրը» ([[1924]], [[Էդվարդ Դանսենի]]), «Կոնան» ([[1932]], [[Ռոբերտ Իրվին Հովարդ]]), «[[Նարնիայի ժամանակագրություններ]]» ([[1950]]-[[1956]], [[Քլայվ Սթեյփլս Լյուիս]]) և այլ վեպեր։ Ֆենտեզիին լայն տարածում բերեց [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ի «[[Մատանիների տիրակալը]]» վեպը ([[1954]]-[[1955]])՝ մեծ ազդեցություն թողնելով ժանրի վրա։ Նրան հետևորդ կարելի է համարել հետագայի գրեթե բոլոր խոշոր ֆենտեզի ժանրի գրողներին՝ [[Քրիստոֆեր Պաոլինի]]ն («[[Էրագոն]]»), [[Ջոան Ռոուլինգ]]ին («[[Հարի Փոթեր]]») և այլն։ Ներկայումս ժանրին մեծ հայտնիություն է բերում ժամանակակից ֆենտեզի-գրականությունը՝ [[Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին|Ջորջ Մարտինի]] «Սառույցի և կրակի երգ» վիպաշարը, [[Ռոբերտ Սալվատոր]]ի «Մոռացված թագավորություններ» սագան և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆենտեզի» էջից