«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 4667934 խմբագրումը, որի հեղինակն է՝ 82.199.223.206 (քննարկում) մասնակիցը
(Հետ է շրջվում 4667934 խմբագրումը, որի հեղինակն է՝ 82.199.223.206 (քննարկում) մասնակիցը)
 
== Նախապատմություն==
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին՝ երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թ-ինթվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը՝ ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։
 
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը։ Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը<ref>Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:</ref>։
Աքսորի տարիներին Մահարին աշխատել է բրուտանոցում։ Նրա հետ աշխատում են Աշոտ դային, լիտվացի Իոնասը, ադրբեջանցի նախկին կառապան Մամոն, Բեռլինի նկարչական ակադեմիայի նախկին ուսանողուհի, քանդակագործ Լյուդմիլա Շարթը և այլք։
 
=== Ծանոթագրություններ ===
{{ծանցանկ}}
{{վիքիքաղվածք}}