«Պատմական աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Պատմական աշխարհագրություն''', հասարակական [[գիտություն|գիտության]] ճյուղ է, որնորը համլիր ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Պատմական աշխարհագրությունը խիստ արտահայտված սահմանային գիտություն է: Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, [[կլիմա]]ն, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, [[օգտակար հանածոներ]]ը և այլն), [[բնակչության աշխարհագրությունըաշխարհագրություն]]ը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների [[քաղաք]]ների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, [[բերդ]]երի ու [[ամրոցնամրոց]]երիների, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած [[քարտեզ]]ները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի [[ավանդություն]]ներն ու [[զրույց]]ները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։
 
== Ուղղությունները ==
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=162}}
Պատմական աշխարհագրության մեջ առանձնացնում են երկու ինքնուրույն ուղղություններ, որոնք պայմանականորեն անվանում են պատմական և աշխարհագրական:
 
[[Կատեգորիա:=== Պատմական աշխարհագրություն]]===
Պատմական ուղղությունն զբաղվում է անցյալ ժամանակաշրջաններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային երևույթների տարածքային դիֆերենցման և տարբեր երկրներում ու [[տարածաշրջան]]ներում դրանց զարգացման առանձնահատկությունների բացահայտման ու մեկնաբանման խնդիրներով: Պատմական գիտությունների կազմում պատմական աշխարհագրությունը սովորաբար այնպիսի օժանդակ դիսցիպլինի դեր է կատարում, ինչպիսիք են, օրինակ, [[հերալդիկա]]ն (զինանշանագիտությունը) կամ [[նումիզմատիկա]]ն (դրամագիտությունը)<ref>Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:</ref>:
=== Աշխարհագրական ===
Այս ուղղության հետաքրքրությունների կենտրոնում գտնվում են անցյալ ժամանակաշրջաններում աշխարհագրական թաղանթի բնածին ոլորտների ([[բնական լանդշաֆտ]]ների) զարգացման օրինաչափությունները, որոնց բացահայտումը օժանդակում է նրանց ժամանակակից կառուցվածքի և զարգացման միտումների խորքային ուսումնասիրությանը:
 
== Կիրառությունը ==
Պատմական աշխարհագրության գիտական արդյունքների սինթեզման շնորհիվ հնարավոր է դառնում վերականգնել [[աշխարհագրական թաղանթ]]ի ամբողջական պատկերի ու լանդշաֆտների` մարդու ազդեցությամբ կրած փոփոխությունները, հասարակության և բնության տարածքային կազմակերպմաան առանձնահատկությունները, բնակչության, տնտեսության, մշակույթի, պետական կարգի ու սահմանների փոփոխությունները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և դրա միջոցով բացահայտել և բացատրել ներկա վիճակը և զարգացման միտումները:
 
== Ծանոթագրություններ ==
{{Stub}}
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
* Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=162}}
 
[[Կատեգորիա:Պատմական աշխարհագրություն]]
387

edits