«Չինաստանի մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{արագ}}
Համաշխարհային մշակույթի պատմության մեջ Չինական մշակույթը առանձնահատուկ տեղ է գրավում: Չինաստանը իր անվանումը ստացել է Եվրոպացիների կողմից Ցին դինաստիայի ժամանակաշրջանում /մ.թ.ա.221-206թթ/: Մթա 5-3-րդ դարերը Չինաստանի պատմության մեջ մարտնչող թագավորների ժամանակաշրջանն է, որը չինարեն կոչվում է չժանգո/чжаньго/: Այս ժամանակաշրջանի թագավորները փորձում էին զենքի ուժով մեծացնել իրենց տիրապետությունը և հզորանալ: Չինացիներն իրենց ուրույն վերաբերմունքն ունեին այլ ժողովուրդների նկատմամբ, որոնց անվանում էին բարբարոսներ և հենց դա էլ նրանց հեռու էր պահում զավթողական քաղաքականությունից: Չինացիները գտնում էին, որ իմաստ չունի տիրանալ մարդկանց,որոնք ընդունակ չեն դառնալու լիարժեք հպատակներ: Բարբարոսների հողերը ևս հողագործության համար համարում էին անմշակելի: Ներփակվածությունը, այս գաղափարը և պաշտպանվածության անհրաժեշտությունը մարմնավորված է Չինական Մեծ պարսպի կառուցման մեջ: Այն կառուցվել է մթա 4-3-րդ դդ հս. սահմանի երկարությամբ` քոչվոր ցեղերից պաշտպանվելու նպատակով: Պարիսպն սկզբում ուներ 750կմ երկարություն, հետագայում այն հասավ 3000կմ-ի: Պարսպի բարձրությունը 5-10մ էր, իսկ լայնությունը 5-8մ:
[[Մշակույթ:]]
208

edits