«Վիլհելմ Մայբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Կրթություն ==
[[Կրթություն]]ն ստանում է մանկատանը կից [[տեխնիկական դպրոց]]ում, իսկ գործնականում փորձառություն է ձեռք բերում [[մեքենաշինական գործարան]]ում, որի հովանավորության տակ էր գտնվում մանկատունը: Այդ գործարանի տեխնիկական տնօրենն [[ավտոմեքենաշինություն|ավտոմեքենաշինության]] մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող [[Դայմլեր Գոթլիբ|Գոտլիբ Դայմլեր]]ն էր, ում մոտ աշակերտում էր պատանի Մայբախը: Դայմլերի ուշադրությունից չի վրիպում իր աշակերտի ընդունակությունը, համառությունը և [[նպատակասլացություն]]ը: Դպրոցն ավարտելուց հետո Մայբախը կրթությունը շարունակում է [[Ռոյտլինգեն]]ի [[տեխնիկական քոլեջ]]ում` ստանալով [[կոնստրուկտոր]]ի մասնագիտություն: 1869 թվականինընդունվում է [[Կարլսրուհե]]ում գտնվող մեքենաշինական գործարանի կոնստրուկտորական բյուրո: 1872 թվանակին [[Դայմլեր]]ը "[[Otto und Langen Gasmotorenfabrik Deutz]]" ընկերությունից տեխնիկական տնօրենի պաշտոնն զբաղեցնելու հրավեր է ստանում, որը թողարկում էր "Otto" [[գազային շարժիչներ]]: [[Դայմլեր Գոթլիբ|Դայմլեր]]ն ընդունում է հրավերը միայն այն պայմանով, որ եթե տեղ գտնվի նաև իր տաղանդավոր աշակերտի համար: Պայմանագիրը կնքվում է, և Մայբախն սկսում է զբաղվել "Otto" շարժիչների կատարելագործմամբ և արտադրության կազմակերպմամբ: 1882 թվականին ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով երկուսն էլ հեռանում են ընկերությունից: Արդեն սեփական ընկերություն հիմնելու ժամանակը հասունացել էր:
 
== Գործունեություն ==
[[1882 թվական]]ի ապրիլին [[Դայմլեր Գոթլիբ|Դայմլեր]]ը հիմնում է "[[Daimler Motoren Gesellschaft]]" ընկերությունը և, բնականաբար, Մայբախն ստանձնում է կոնստրուկտորի պաշտոնը: Նրանց անբաժան միությունում Գոտլիբը կատարում էր ղեկավարի, մտահղացումների [[գեներատոր]]ի և մենեջերի դերը, իսկ Մայբախը փոխարինում էր մի ամբողջ կոնստրուկտորական բյուրոյի: Միությունը երկու կողմից էլ ձեռնտու էր: Նրանք լրացնում էին մեկը մյուսին: Մեկի գործարար, մյուսի կոնստրուկտորական տաղանդը հանգեցրին այն արդյունքին, որի պտուղները քաղում ենք մինչև այսօր: Մայբախի տաղանդի մասին է խոսում նաև այն փաստը, որ [[Ֆրանսիա|Ֆրանսիա]]ում նույնիսկ մրցակիցներն ավելի ուշ նրան անվանում են «Կոնստրուկտորների արքա»: Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց արդեն հաջողությամբ փորձարկվում է Մայբախի մշակած [[4-տակտային շարժիչ]]ը, որը գազի փոխարեն աշխատում էր [[բենզին]]ով: Շուտով սկսվում է շարժիչի արտադրությունը, իսկ երկու տարի հետո` 1885 թվականին, այն գործի է դրվում նրանց ստեղծած հեծանիվի վրա: Ստեղծվում է առաջին [[մոտոցիկլետ]]ը, ինչն արդեն [[տեխնիկական հեղափոխություն]] էր: 0,5 [[ձիաուժ]] հզորությամբ, 6 կամ 12 [[կմ/ժ]] արագություն զարգացնող մոտոցիկլետը փորձարկում է ինքը` Մայբախը, իր որդու` [[Կարլ |Կարլ]]ի և Դայմլերի որդու` [[Պաուլ |Պաուլ]]ի մասնակցությամբ: Դայմլերի և Մայբախի միության գագաթնակետը կարելի է համարել [[քառանիվ կառք]]ի ստեղծումը, որի վրա Մայբախը տեղադրեց 1,5 ձիաուժ հզորությամբ, 16 կմ/ժ արագություն ունեցող շարժիչ: Այդ կառքով նրանք մոտեցան Դայմլերի տանը` հարևաններին տեղեկացնելով, որ դա Դայմլերի կնոջ ծննդյան նվերն է: Հետագա տարիներին Մայբախը զբաղվում է ավտոմեքենաների և շարժիչների կոնստրուկցիայով և վերամշակմամբ: Նա ոչ միայն շարժիչի կշիռն է թեթևացնում, այլև արտաքինն ավելի նրբագեղ է դարձնում: 1885թվականին [[Փարիզ]]ում կազմակերպված ավտոմոբիլային ցուցահանդեսի համար հատուկ մշակվել էր "[[Stahlradwagen]]" (ճագատագրի անիվներ) անունով նոր ավտոմեքենա` 1,6 ձիաուժ հզորություն ունեցող 2-գլանային V-աձև շարժիչով: Ի սկզբանե մեքենան մշակվում է որպես [[կոնցեպտուալ]] տարբերակ, բայց արդյունքում դառնում է "Daimler"-ի առաջին սերիական ավտոմեքենան և նույնիսկ ֆինանսական եկամուտ է բերում: [[Պատկեր:Daimler Motorkutsche 1886 LSide MBMuse 9June2013 (14796978610).jpg|250px|մինի|Դայմեր մոտոցիկլ]]
== Մեքենաների ստեղծում ==
[[1893 թվական]]ին ստեղծվում է 2-գլանային շարային [["Phonix"]] շարժիչը, որը կատարելագործվելով, դառնում է 6-գլանային: [[1901 թվական]]ին [[Ավստրո-Հունգարիա]]յի հյուպատոս Էմիլ Ելինեկի պատվերով Մայբախի կոնստրուկցիայով ստեղծվում է մեքենա, որն անվանվում է "[[Mercedes]]"` [[Ելինեկ]]ի դստեր պատվին և շուտով դառնում է "Daimler"-ի ապրանքանիշը: Մեքենան սարքավորվում է "Phonix" շարժիչով: 1900 թվականին Մայբախի հովանավոր, ուսոուցիչ և երկարամյա ընկեր [[Դայմլեր Գոթլիբ|Գոտլիբ Դայմլեր]]ը վախճանվում է: Մայբախի դրությունն ընկերությունում վատթարանում է: Մարդ, ով իրեն ամբողջովին նվիրել էր այդ ընկերության բարգավաճմանը, ստիպված էր գրել ստորացնող և անպատասխան դիմումներ` աշխատավարձի բարձրացման համար: 1916թ.-ին Մայբախին շնորհվում է Շտուտգարդի Տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչումը: Առաջին համաշխարհայինի տարիներին Մայբախները թողարկում են ավիացիոն շարժիչներ: Գերմանիայի պարտությունից հետո ընկերությունը զրկվում է այդ իրավունքից և նորից անցնում ավտոմեքենաների համար շարժիչների թողարկմանը: Մայբախն ինքն աստիճանաբար հեռանում է աշխատանքից` իր տեղը զիջելով որդուն, ով իր տաղանդով չէր զիջում հորը և երազում էր սեփական ավտոարտադրության մասին: Վերջապես 1919 թվականին [[Կարլ]]ը հասնում է նրան, որ "Maybach" անունը դրվում է իր ստեղծած շարժիչի վրա, իսկ արդեն 1921 թվականին ստեղծում է սեփական "Maybach W2" բարձր դասի ավտոմեքենան: Սա էլ որոշում է "Maybach"-ների ապագա [[կոնցեպցիա]]ն որպես թանկարժեք ավտոմեքենա մեծահարուստների և [[արիստոկրատիա]]յի համար:1929 թվականին [[Վիլհելմ Մայբախ]]ը հանկարծամահ է լինում: Հանճարեղ կոնստրուկտորի անունն անմահացվել է [[Դեթրոյթ]] ի «Ավտոմոբիլային փառքի սրահում» ("Automotive Hall Of Fame"): Նրա անունով են կոչվում [[Գերմանիա]]յում գտնվող մի քանի դպրոցներ և ուսումնարաններ:Շարունակելով հոր սկսած պատվավոր գործը` 1929թվականին Կարլն ստեղծում է իր նոր գլուխգործոցը` [["Maybach Zeppelin"]]-ը, որը կարծես օդապարիկ լիներ անիվների վրա: 1921-1941 թվականներին թողարկվում է ընդհանուր առմամբ մոտ 1800 տարբեր մոդել: Նրանցից 152-ն են պահպանվել մինչև մեր օրերը և յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է կենդանի [[լեգենդ]]: Դա չափազանցություն չէ, քանի որ այս ավտոմեքենաները վարել են հարուստ և ճանաչված քաղաքական գործիչներ, արիստոկրատներ և գործարարներ: Հենց "Maybach" 42-ում են գաղտնի հանդիպել [[Շտիրլից]]ը և [[Բորման]]ը հայտնի «Գարնան 17 ակնթարթ» հեռուստաֆիլմում: 1960 թվականին Կարլ Մայբախը վախճանվում է: Ճակատագրի հեգնանքով "Maybach" ընկերությունն անցնում է վաղեմի «բարեկամ» "Daimler-Benz" ընկերությանը, որն իր ծնունդով և փառքով պարտական էր Վիլհելմ Մայբախին:
 
Վերջապես 1919 թվականին [[Կարլ]]ը հասնում է նրան, որ "Maybach" անունը դրվում է իր ստեղծած շարժիչի վրա, իսկ արդեն 1921 թվականին ստեղծում է սեփական "Maybach W2" բարձր դասի ավտոմեքենան: Սա էլ որոշում է "Maybach"-ների ապագա [[կոնցեպցիա]]ն որպես թանկարժեք ավտոմեքենա մեծահարուստների և [[արիստոկրատիա]]յի համար:
1929 թվականին [[Վիլհելմ Մայբախ]]ը հանկարծամահ է լինում: Հանճարեղ կոնստրուկտորի անունն անմահացվել է [[Դեթրոյթ]] ի «Ավտոմոբիլային փառքի սրահում» ("Automotive Hall Of Fame"): Նրա անունով են կոչվում [[Գերմանիա]]յում գտնվող մի քանի դպրոցներ և ուսումնարաններ:
Շարունակելով հոր սկսած պատվավոր գործը` 1929թվականին Կարլն ստեղծում է իր նոր գլուխգործոցը` [["Maybach Zeppelin"]]-ը, որը կարծես օդապարիկ լիներ անիվների վրա: 1921-1941 թվականներին թողարկվում է ընդհանուր առմամբ մոտ 1800 տարբեր մոդել: Նրանցից 152-ն են պահպանվել մինչև մեր օրերը և յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է կենդանի [[լեգենդ]]: Դա չափազանցություն չէ, քանի որ այս ավտոմեքենաները վարել են հարուստ և ճանաչված քաղաքական գործիչներ, արիստոկրատներ և գործարարներ:
Հենց "Maybach" 42-ում են գաղտնի հանդիպել [[Շտիրլից]]ը և [[Բորման]]ը հայտնի «Գարնան 17 ակնթարթ» հեռուստաֆիլմում: 1960 թվականին Կարլ Մայբախը վախճանվում է: Ճակատագրի հեգնանքով "Maybach" ընկերությունն անցնում է վաղեմի «բարեկամ» "Daimler-Benz" ընկերությանը, որն իր ծնունդով և փառքով պարտական էր Վիլհելմ Մայբախին:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.maybach-manufaktur.com/ Maybach Manufaktur]
Տող 23 ⟶ 22՝
* [http://www.maybach.org/ Maybach Foundation]
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Մայբախ, Վիլհելմ}}
 
[[Կատեգորիա:Մեքենայաշինություն]]
[[Կատեգորիա:Մեքենագիտություն]]
[[Կատեգորիա:Շարժիչներ]]
[[Կատեգորիա:Գիտնականներ]]