«Նստվածքային հանքավայրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Նստվածքային հանքավայրեր''', օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են նստվածքակուտակման պրոցեսում [[գետ]]երի և ջրավազանների հատակին։ Ըստ ծագման վայրի Նստվածքային հանքավայրեր լինում են՝ գետային, [[Ճահիճ|ճահճային]], [[Լիճ|լճային]], [[ծով]]ային և [[օվկիանոս]]ային (պլատֆորմային և գեոսինկլինալային)։ Կախված նստվածքակուտակման բնույթից՝ առանձնացվում են մեխանիկական, քիմիական, կենսաքիմիական և հրաբխածին-նստվածքային [[հանքավայրեր]]։ Նստվածքային հանքավայրերի ձևավորման ֆիզիկա-քիմիական և երկրաբանական պայմանները կապված են նստվածքային [[ապար]]ների կազմավորման ընդհանուր ընթացքի հետ։ Նստվածքային հանքավայրերը խոշոր արդյունաբերական նշանակություն ունեն բոլոր այրվող հանածոների ([[նավթ]], [[գազ]], [[ածուխ]], այրվող [[թերթաքարեր]]), երկաթիդ մանգանի, [[ալյումին]]ի հանքաքարի որոշ տիպերի, ինչպես նաև մի քանի գունավոր և հազվագյուտ մետաղների համար (Ս, Си, V են)։ Նստվածքային հանքավայրերի թվին են պատկանում շինանյութերի ([[խճաքար]], [[ավազ]], [[կավ]]եր, թերթաքարեր, [[կրաքար]], [[կավիճ]], [[դոլոմիտ]], մերգել, [[գիպս]], [[հասպիս]], տրեպել), աղերի ֆոսֆորիտների բազմաթիվ հանքավայրեր։