«Ջոն Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
=== «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» ===
1965 թվականին լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914–1916 թթ.)» մենագրությունը։ Այն ունեցավ երկրորդ հրատարակություն (1967 թ.) և տպագրվեց նաև ռուսերեն (1971 թ.)։ Մենագրությունը լույս տեսավ հայ ժողովրդի ամենաողբերգական իրադարձության՝ [[Մեծ եղեռնիեղեռն]]ի 50-ամյակի հուժկու շարժման ժամանակ։
 
Մենագրությունը սկսվում է [[Առաջին աշխարհամարտինաշխարհամարտ]]ին նախորդող շրջանում [[Արևմտյան ՀայաստանիՀայաստան]]ի ազգաբնակչության, նրա սոցիալ-տնտեսական և ազգային ծանր գոյավիճակի նկարագրությամբ։ Թվում էր, թե 1908 թ.թվականի վերնախավային հեղաշրջումով արյունոտ սուլթան [[Աբդուլ ՀամիդինՀամիդ]]ին տապալած և իշխանության գլուխ եկած «[[Միություն և առաջադիմություն]]» («Իթթիհատ վե թերաքքի») երիտթուրքերի կուսակցությունն առաջադիմական քայլ կկատարեր կայսրության մեջ դժվարին պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ։ Սակայն հեղինակը վերլուծությամբ ցույց է տալիս, որ երիտթուրքերը ոչնչով չտարբերվեցին իրենց նախորդից, հայ ազգաբնակչության անմխիթար վիճակն անփոփոխ մնաց։
 
Ջ. Կիրակոսյանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը։ Նրանց գաղափարախոսներից դոկտոր Նազըմը նշում էր, որ իրենց նախնիները Թուրանից են եկել, և Կասպից ծովից դեպի արևելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատար, իսկ իրենք մնում են մեկուսացված։ Հետևաբար, իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչև Արալի ծովը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդն էր համարվում գլխավոր խոչընդոտն այդ միավորումն իրականացնելու ճանապարհին։ 
 
Այնուհետև հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին։ Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909 թ.թվականի [[Ադանայի կոտորածը՝կոտորած]]ը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները։ Ապա հեղինակն անցնում է 1912–1913 թթ.թվականների [[Բալկանյան պատերազմներ (1912-1913)|Բալկանյան պատերազմում]] թուրքերի պարտության և [[Հայկական հարցիհարց]]ի վերաբացման խնդրին։ 
 
=== «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ․)» ===