«Ջոն Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Ջ. Կիրակոսյանի գիտական-ստեղծագործական աշխատանքները ծավալվում են 60-ական թվականներից, երբ համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում գաղափարախոսական ոլորտում. անհատի պաշտամունքի քննադատությամբ պայմանավորված՝ ամբողջ երկրում իշխող գաղափարական պարտադրանքներն ինչ-որ չափով թուլացան, ստեղծվեց համեմատաբար ազատ ստեղծագործելու մթնոլորտ։ Շնորհիվ դրա 1960-ական թվականները դարձան հասարակական գիտությունների, հատկապես հայագիտության, հայ արվեստի ու գրականության և ամբողջ մշակույթի համար վերելքի ժամանակաշրջան։
 
Պատմագիտության մեջ այդ զարթոնքն արտահայտվեց մինչ այդ չխրախուսվող արգելված թեմաների, ինչպես՝ [[Հայ ազատագրական շարժում|հայ ազգային-ազատագրական շարժումների]], հայկական գաղութների ու սփյուռքի և այլ հիմնահարցերի ուսումնասիրությամբ։ Նախաձեռնվեց հայ ժողովրդի ընդհանրացնող պատմության ութհատորյակի ստեղծումը։ Ավելին, ակադեմիկոս [[Մկրտիչ ՆերսիսյանինՆերսիսյան]]ին հաջողվեց հրատարակել «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն և այլն։
 
=== «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» ===