«Ջոն Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
 
== Կենսագրություն ==
Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին [[Երևան]] քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է [[Երևանի պետական համալսարանիհամալսարան]]ի [[ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ|միջազգային հարաբերությունների ֆակուլտետը]], որն ավարտել է 1951 թվականին։ Նրա ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում՝[[Մոսկվա]]յում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ուր մասնագիտացել է արևելյան երկրների նոր պատմության բնագավառում։ Նույն ինստիտուտում՝ 1954 թվականին, հաջողությամբ պաշտպանել է 1918–1921 թվականներին Իրանում[[Իրան]]ում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը։
 
Ջոն Կիրակոսյանը վերադառնում է հայրենիք և, ամենևին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, մի շարք պատասխանատու կուսակցական, պետական աշխատանքներ է կատարում։ 1955–1962 թվականներին գլխավորում է «Լենինյան ուղիով» ամսագրի պրոպագանդայիքարոզչության բաժինը։ Ապա չորս տարի աշխատում էր ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ։ 1966–1969 թվականներին նա վարում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, 1969–1975 թվականներին՝ ՀԿԿ - կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, իսկ կյանքի վերջին տասնամյակում՝ 1975–1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսում էր սկզբում [[ԵՊՀ պատմության ֆակուլտետումֆակուլտետ]]ում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի [[ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ|արևելագիտության ֆակուլտետը]], աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ։
 
=== Գրական գործունեություն ===