«Ջոն Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Նրա ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ուր մասնագիտացել է արևելյան երկրների նոր պատմության բնագավառում։ Նույն ինստիտուտում՝ 1954 թվականին, հաջողությամբ պաշտպանել է 1918–1921 թվականներին Իրանում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը։
 
Ջոն Կիրակոսյանը վերադառնում է հայրենիք և, ամենևին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, մի շարք պատասխանատու կուսակցական, պետական աշխատանքներ է կատարում։ 1955–1962 թվականներին գլխավորում է «Լենինյան ուղիով» ամսագրի պրոպագանդայի բաժինը։ Ապա չորս տարի աշխատում էր ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ։ 1966–1969 թվականներին նա վարում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, 1969–1975 թվականներին՝ ՀԿԿ - կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, իսկ կյանքի վերջին տասնամյակում`տասնամյակում՝ 1975–1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսում էր սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ։
 
=== Գրական գործունեություն ===
Տող 27.
Ջ. Կիրակոսյանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը։ Նրանց գաղափարախոսներից դոկտոր Նազըմը նշում էր, որ իրենց նախնիները Թուրանից են եկել, և Կասպից ծովից դեպի արևելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատար, իսկ իրենք մնում են մեկուսացված։ Հետևաբար, իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչև Արալի ծովը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդն էր համարվում գլխավոր խոչընդոտն այդ միավորումն իրականացնելու ճանապարհին։ 
 
Այնուհետև հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին:իրադարձություններին։ Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909 թ. Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները:դրսևորումները։ Ապա հեղինակն անցնում է 1912–1913 թթ. Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության և Հայկական հարցի վերաբացման խնդրին:խնդրին։ [[Պատկեր:Zoryan Street, Yerevan (1).JPG|մինի|Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոցում]]]]
 
=== «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ․)» ===
1972 թվականին լույս տեսավ Ջոն Կիրակոսյանի և Ռ. Սահակյանի կազմած «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923 թթ.)» ժողովածուն։ Այն ընդգրկում էր Հայաստանի միջազգային իրավական և քաղաքական պատմությանն առնչվող մեկդարյա բոլոր հիմնական փաստաթղթերը՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից մինչև 1923 թվականի Լոզանի պայմանագիրը։ Գրքի ընդարձակ առաջաբանում Ջ. Կիրակոսյանը կատարել է ժողովածուի փաստաթղթերի և նյութերի գիտական քննություն։ [[Պատկեր:Zoryan Street, Yerevan (1).JPG|մինի|Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոցում]]]]
 
== Պարգևներ ==