«Ջոն Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
Մենագրությունը սկսվում է Առաջին աշխարհամարտին նախորդող շրջանում Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության, նրա սոցիալ-տնտեսական և ազգային ծանր գոյավիճակի նկարագրությամբ։ Թվում էր, թե 1908 թ. վերնախավային հեղաշրջումով արյունոտ սուլթան Աբդուլ Համիդին տապալած և իշխանության գլուխ եկած «Միություն և առաջադիմություն» («Իթթիհատ վե թերաքքի») երիտթուրքերի կուսակցությունն առաջադիմական քայլ կկատարեր կայսրության մեջ դժվարին պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ։ Սակայն հեղինակը վերլուծությամբ ցույց է տալիս, որ երիտթուրքերը ոչնչով չտարբերվեցին իրենց նախորդից, հայ ազգաբնակչության անմխիթար վիճակն անփոփոխ մնաց։
 
Ջ. Կիրակոսյանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը։ Նրանց գաղափարախոսներից դոկտոր Նազըմը նշում էր, որ իրենց նախնիները Թուրանից են եկել, և Կասպից ծովից դեպի արևելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատար, իսկ իրենք մնում են մեկուսացված։ Հետևաբար, իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչև Արալի ծովը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդն էր համարվում գլխավոր խոչընդոտն այդ միավորումն իրականացնելու ճանապարհին։ [[Պատկեր:Zoryan Street, Yerevan (1).JPG|մինի|Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոցում]]]]
 
Այնուհետև հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին: Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909 թ. Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները: Ապա հեղինակն անցնում է 1912–1913 թթ. Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության և Հայկական հարցի վերաբացման խնդրին: [[Պատկեր:Zoryan Street, Yerevan (1).JPG|մինի|Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոցում]]]]
 
== Պարգևներ ==