«Ջոն Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
== Կենսագրություն ==
Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Նրա ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ուր մասնագիտացել է արևելյան երկրների նոր պատմության բնագավառում։ Նույն ինստիտուտում՝ 1954 թվականին, հաջողությամբ պաշտպանել է 1918–1921 թվականներին Իրանում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը։
1951 թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1951-1954 թթ. սովորել է ասպիրանտուրայում՝ սկզբում ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնում, ապա՝ ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտում ([[Մոսկվա]])։ Այստեղ էլ նրան շնորհվել է պատմագիտության թեկնածուի գիտական աստիճան։
 
Ջոն Կիրակոսյանը վերադառնում է հայրենիք և, ամենևին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, մի շարք պատասխանատու կուսակցական, պետական աշխատանքներ է կատարում։ 1955–1962 թվականներին գլխավորում է «Լենինյան ուղիով» ամսագրի պրոպագանդայի բաժինը։ Ապա չորս տարի աշխատում էր ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ։ 1966–1969 թվականներին նա վարում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, 1969–1975 թվականներին՝ ՀԿԿ - կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, իսկ կյանքի վերջին տասնամյակում` 1975–1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսում էր սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ։
1967 թ. Կիրակոսյանը դասախոսական աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնում։ 1979 թվականից մինչև իր անժամանակ մահը նա ղեկավարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի՝ Արևելքի երկրների պատմության ամբիոնը։ 1978 թ. մասնակցել է [[ՄԱԿ]]-ի 33-րդ նստաշրջանի աշխատանքներին։
 
=== Գրական գործունեություն ===
Գիտական ու մանկավարժական գործունեությանը զուգընթաց 1962-1966 թթ. Ջոն Կիրակոսյանն զբաղեցրել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալի, 1966-1969 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահի, 1969-1975 թթ.՝ ՀԿԿ կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, 1975-1985-ին՝ [[ՀՀ Արտաքին Գործերի նախարար|ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար]]ի պաշտոնները։ Ընտրվել ՀԽՍՀ VII-IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1966 թվականից եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ։
Ջ. Կիրակոսյանի գիտական-ստեղծագործական աշխատանքները ծավալվում են 60-ական թվականներից, երբ համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում գաղափարախոսական ոլորտում. անհատի պաշտամունքի քննադատությամբ պայմանավորված՝ ամբողջ երկրում իշխող գաղափարական պարտադրանքներն ինչ-որ չափով թուլացան, ստեղծվեց համեմատաբար ազատ ստեղծագործելու մթնոլորտ: Շնորհիվ դրա 1960-ական թվականները դարձան հասարակական գիտությունների, հատկապես հայագիտության, հայ արվեստի ու գրականության և ամբողջ մշակույթի համար վերելքի ժամանակաշրջան:
 
Պատմագիտության մեջ այդ զարթոնքն արտահայտվեց մինչ այդ չխրախուսվող արգելված թեմաների, ինչպես՝ հայ ազգային-ազատագրական շարժումների, հայկական գաղութների ու սփյուռքի և այլ հիմնահարցերի ուսումնասիրությամբ: Նախաձեռնվեց հայ ժողովրդի ընդհանրացնող պատմության ութհատորյակի ստեղծումը: Ավելին, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին հաջողվեց հրատարակել «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն և այլն, և այլն:[[Պատկեր:Zoryan Street, Yerevan (1).JPG|մինի|Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոցում]]]]
1965 թ. Ջ.Կիրակոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1969 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1972 թ. նրա աշխատասիրությամբ տպագրվել է «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.)» ժողովածուն։ 1978-1980 թթ. լույս է տեսել նրա երկհատոր «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» արժեքավոր ուսումնասիրությունը, որի առաջին հատորը թարգմանվել ու տպագրվել է նաև [[ռուսերեն]]։ Կիրակոսյանի գիտական գործունեության պսակը «[[Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ]]» հիմնարար մենագրությունն է (Եր., 1982, 1983), որը թարգմանվել է [[բուլղարերեն]] և [[անգլերեն]]։ Այս աշխատության համար հեղինակը հետմահու արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։
 
Կազմել և խմբագրել է (Ռ. Սահակյանի հետ) «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)» (1972) ժող., որտեղ ամփոփված են Հայկական հարցին վերաբերող կարևորագույն փաստաթղթերը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref><ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Kirakosyan_John ԿԻրակոսյան Ջոն Սահակի]</ref>։
 
[[Պատկեր:Zoryan Street, Yerevan (1).JPG|մինի|Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը Երևանի [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոցում]]]]
 
== Պարգևներ ==
Տող 30 ⟶ 26՝
* Буржуазная дипломатия и Армения (70-е гг. XIX века), Е., 1981;
* А. К. Дживелегов и его историческо-публицистическое наследие, Е., 1986.
* [[Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ]], հատ. 1, Եր., 1982, հատ. 2, Եր., 1983։ - [http://www.historyofarmenia.am/images/menus/377/Eritturker@PatmutyanDatastaniaraj.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/377/Eritturker@PatmutyanDatastaniaraj.pdf]
* Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը /19-րդ դարի 70-ական թթ./, Եր., 1978։
* Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը /19-րդ դարի 80-ական թթ./, Եր., 1980։ - [http://www.historyofarmenia.am/images/menus/366/BurjuakanDivanagitutyun.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/366/BurjuakanDivanagitutyun.pdf]
* Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը /1915-1916 թթ./, Եր., 1965, 2-րդ հրատ., Եր., 1967։ - [http://www.historyofarmenia.am/images/menus/378/1_in_hamashxarhayin_pat_ev_arevmtahayutyun@.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/378/1_in_hamashxarhayin_pat_ev_arevmtahayutyun@.pdf]
 
== Գրականություն ==