«Ականջավոր բու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Ռշտունի» վերանվանված է «Ականջավոր բու»: հոդվածն ականջավոր բվի մասին է
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{կատեգորիա չկա}}
{{wiki}}
Ականջավոր բուն տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Իրանում և Հնդկաստանում: Մարմնի վերին մասը գորշագույն է` մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է` խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով: Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով: Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը: Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ: Աչքերը խոշոր են ու դեղին: Էգերի քաշը 284 - 330 գրամ է, արուներինը 233 - 257 գրամ: Էգերի թևերի բացվածքը 93 - 101 սմ է, արուներինը 86-93 սմ: Հանրապետությունում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն: Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում: Բնադրվում է ագռավների, կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին: Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 4-6 սպիտակ ձվեր: Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում: Ձայնը խուլ է և ողբալի: Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ: Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով: Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով: Չափազանց օգտակար թռչուն է: