«Հասկեր հավաքողները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Գյուղական կյանքը [[Ժան Ֆրանսուա Միլլե|Միլլե]]ի ամենասիրելի թեմաներից մեկն էր, և այս կտավը դարձավ հասկեր հավաքողների թեմայի վրա տասնամյա աշխատանքի բարձրակետը: Լուսաբացին հավաքողներին թույլատրվում էր անցնել դաշտերով և ժողովել հնձիչների թողած հասկերը: Այս կտավում նկարիչը պատկերել է հավաքողներից երեքին, որոնք խոր խոնարհումով կռացել են գետնին, քանի որ միայն այդպես է հաջողվում ձեռքն առնել հունձից մնացած հասկերը: Նրանց միջոցով Միլլեն ցույց է տվել ծանր գործողության երեք փուլերը, որոնք կանայք պետք է անդադար կրկնեին. թեքվել, ընտրել ընդավոր հասկերը և նորից շտկվել: Կանանց ձեռքերի փոքր խրձերը հակադրվում են հետին պլանում երևացող առատ բերքին: Այնտեղ դեզեր են,ցորենի կապուկներ, սայլ և աշխատանքով զբաղված մի խումբ հնձվորներ:
 
Նկարիչը կարողացել է ճշգրտորեն հաղորդել շինականների աշխատանքի ողջ ծանրությունը, նրանց չքավորությունը և խոնարհությունը: Այնուհանդերձ, ստեղծագործությունը արժանացել է հանրության ու քննադատների տարբեր գնահատականների, ինչը Միլլեին ստիպել է ժամանակավորապես անդրադառնալ գեղջկական կյանքի ավելի բանաստեղծական կողմերին:
 
== Գրականություն ==
* Francesca Petrucci [a cura di], ''I maestri del naturalismo europeo. Opere di Giuseppe Graziosi, Constantin Meunier, Jean-Françoise Millet'', Polistampa, 1998 ([[Служебная:Источники книг/8883040104|ISBN 88-8304-010-4]])
* Patrizia Foglia, Chiara Gatti, Luigi Martini [a cura di], ''Il lavoro inciso — Arbeit der Grafik. Capolavori dell’arte grafica da Millet a Vedova — Meisterw'' == Հղումներ ==
** ''[http://www.musee-orsay.fr/en/collections/index-of-works/notice.html?nnumid=342 «Сборщицы колосьев»] в базе данных <nowiki/>[[Музей Орсе|музея Орсе]] (фр.)''
 
{{Արտաքին հղումներ}}