«Հրաչյա Ներսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38.
 
Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Պտիշան]] թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է [[Պենկլյան օպերետային խումբ|Պենկլյան օպերետային խմբի]] թուրքերեն ներկայացումներին։
[[1915]] թ.-ին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է [[Մեծ եղեռն]]ը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, [[Մերձավոր արևելքԱրևելք]]ի և [[Միջագետք]]ի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար [[1918]] թ.-ին կրկին հայտնվում է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին [[Մկրտիչ Ջանան]]ը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, [[1919]] թ.-ին, «[[Ձայնը հնչեց]]» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է [[Օվի Սևումյան]]ին, ով [[Կոստանդնուպոլիս]] էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և [[Կովկաս]] տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են [[Վահրամ Փափազյան (դերասան)|Վահրամ Փափազյանի]] և [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյանի]] ղեկավարությամբ։ [[1922]] թ.-ին Վահրամ Փափազյանը Հրաչյային, [[Մկրտիչ Ջանան]]ին և մի քանի այլ դերասանների ուղարկում է [[Կովկաս]]։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին [[Բաթում]]ում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին [[Երևան]] և միացան [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Առաջին պետթատրոնի]] կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։
 
[[1923]] թ.-ից նա ընդմիշտ դառնում է [[Երևան]] քաղաքի բնակիչը, [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|հայկական առաջին թատրոնի]] դերասանը։