«Լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
Լճի ջուրը լուսավորվում է [[Արեգակ|արեգակի]] [[ուղիղ և ցրված ճառագայթում|ուղիղ և ցրված ճառագայթների]] միջոցով: Լճի մակերևույթին ընկած ճառագայթների մի մասը թափանցում է ջրի մեջ, մյուս մասը` անդրադառնում է: Ջրի մեջ թափանցած ճառագայթնեերը բեկվելով, ցրված վիճակում հասնում են որոշ խորության: Լճի ջրերը լույսի նկատմամբ կիսաթափանցիկ մարմին են և միջին հաշվով մինչև 200 մ խորության տակ անզեն աչքով հնարավոր է նշմարել արեգակի լույսը: լույսի թափանցման համար նշանակություն ունի ճառագայթների անկման անկյունը: Որքան այն մոտ լինի ուղղահայացին, այնքան կփոքրանա [[ճառագայթային անդրադարձում|ճառագայթային անդրադարձումը]]:
=== Թափանցիկությունը ===
Թափանցիկությունը համարվում է այն խորությունը, որի տակ 30 սմ տրամագծով սպիտակ սկավառակը անզեն աչքով երևում է ջրի մակերևույթից 2 մ բարձրությունից դիտելիս: Այն պայմանավորված է լուսավորվածությամբ: Որքան ջուրը վճիտ է, այնքան թափանցիկությունը մեծանում է: Այս տեսակետից աչքի են ընկնում բարձր լեռնային լճերը, որոնց ջուրը վճիտ է: Աղի ջրերն ունեն մեծ թափանցիկություն, որովհետև կախված նյութերը մեծ արագությամբ նստում են հատակին: Ամենամեծ թափանցիկությունն ունեն [[Բայկալ լիճ|Բայկալը]] (42մ), [[Տելեցկոյեն]] (22մ), [[Սևանա լիճ|Սևանը]] (21մ) և այլն<ref>Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.</ref>: Որքան [[Տիղմ|տիղմն]] ու [[օրգանական նյութ|օրգանական նյութերն]] շատ լինեն ջրավազանում, այնքան թափանցիկությունը փոքր կլինի: Թափանցիկությունը լճի տարբեր մասերում և տարբեր սեզոններում տարբեր է:
 
=== Լուսավորվածությունը ===
Լճերում այն խորությունը, որի տակ լուսազգայուն լուսաժապավենը սևանում է ցրված ճառագայթների ազդեցությամբ անվանում են ջրավազանի լուսավորվածություն: Արեգակի ճառագայթները ընկնելով լճի մակերևույթին տարրալուծվում են` տարբեր երկարության ալիքները տարբեր չափով են կլանվում ջրի կողմից: Ամենից շատ կլանվում են երկարալիք ճառագայթները` [[Ինֆրակարմիր ճառագայթներ|ինֆրակարմիր]], կարմիր, ավելի քիչ` դեղին, այնուհետև կանաչ, կապույտ ճառագայթները: Լճերում տարբեր երկարության ալիքների համար լույսի ցրումը տարբեր է: Ամենից ինտենսիվ ցրվում են [[կարճալիք ճառագայթներ|կարճալիք ճառագայթները]]:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիճ» էջից