«Ժայռապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին ==
Ժայռապատկերն անվանում են նաև իծագիրԺայռապատկեր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմվածհուն․ «քար» և «փորագրել» կամ, «քանդակել» բառերից)։ Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում։ Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու [[հարթաքանդակներ]]: Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, [[Աֆրիկա]]յի, Սկանդինավյան թերակղզու, [[Ուրալ]]ի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ։ Հայկական լեռնաշխարհում ([[Արագած]], [[Գեղամա լեռներ]], Սյունիքի Ուխտասարի լանջեր) հայտնաբերվել են մ.թ.ա. 7 - 2-րդ հազարամյակների բազմաթիվհազարավոր ժայռապատկերներ։ Քարերին ու ժայռերին բնիկների թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, [[սովորույթներ]]ի, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն՝ որպես պատմական սկզբնաղբյուրներ։ Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն։ Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարի մարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ։
 
== Հայտնի ժայռապատկերներ ==