«Դիվալի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Դիուալին '''կամ '''Դիպավալին''' Հնդկական լույսերի փառատոն է,որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում (գարնանը՝ Հարավային կիսագնդում)։ Այս տոնը պաշտոնապես ընդունված է մի շարք երկիր֊պետություններում․ [[Ֆիջի]], [[Գայանա|Գույանա]], [[Հնդկաստան]], [[Պակիստան]], [[Մալայզիա|, Մալայզիա]], [[Մավրիկիոս|Լյուքսեմբուրգ]], [[Մյանմա]], [[Նեպալ]], [[Սինգապուր]], [[Շրի Լանկա|Շրի-Լանկա]], [[Սուրինամ]] և [[Տրինիդադ և Տոբագո]]։ Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։ Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։ Որպես կանոն, փառատոնի նախապատրաստական աշխատանքները և ծեսերը տարածվում են հինգօրյա ժամանակաընթացքում, սակայն Դիուալիի հիմնական տոնախմբային գիշերը համընկնում է Բիկրամ Սամբատ օրացույցի Հնդկական լուսնարեգակնային Կարտիկա ամսվա ամենամութ լուսնային գիշերվա հետ։ [[Գրիգորյան օրացույց|Գրիգորյան օրացույցում]], Դիուալի գիշերը ընկնում է հոկտեմբերի կեսի և նոյեմբերի կեսի միջև։
 
Մինչ Դիուալիի գիշերը, մարդիկ մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները և գրասենյակները։ Դիուալիի գիշերը մարդիկ հագնում են նոր հագուստ կամ իրենց լավագույն հանդերձանքը, իրենց տներում և բակերում վառում են ''դիյասները'' (լամպեր և մոմեր), որպես կանոն մասնակցում են Լակշմիին՝բերրիության և բարգավաճման աստվածուհուն ուղղված ընտանեկան պուջայի (աղոթքի): Պուջային հետևում է հրավառությունը, ապա ընտանեկան խնջույքը՝ ներառելով միտայը (քաղցրավենիք) և ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջև նվերների փոխանակումը։ Այն երկրներում, որտեղ տոնում են Դիպավալին, այդ շրջանում իրականացնում են ամենախոշոր առևտուրը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիվալի» էջից