«Գվադելուպյան Տիրամայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
== Պատմություն ==
Առաջին աղբյուրներից է հանդիսանում [[1649]] թվականի [[Լուիս Լասո դե լա Վեգա]]յի գրառումները, համաձայն որի, [[1531]] թվականին Տիրամայրը չորս անգամ հայտնվել է մեքսիկացի գյուղացի Խուան Դիեգոյին: Առաջին անգամ Տիրամայրը Խուան Դիեգոյին հայտնվել է դեկտեմբերի սկզբին Տեպեյակ բլրի գագաթին ([[Մեխիկո]]յի հյուսիսում): Նա խոսել է Խուան Դիեգոյի հետ, և հայտնել իր ցանկությունը, որպեսզի այդ վայրում վանք կառուցվի: Նա պատվիրել է, որպեսզի վերջինս այդ մասին հայտնի Մեխիկոյի եպիսկոպոսին: Տիրամոր պատկերը նման է եղել տեղացի հնդկացի գեղեցկուհու:
Խեղճ գյուղացին լսելով անծանոթ գեղեցկուհուն գալիս է եպիսկոպոս Խուան դե Սումառագայի մոտ: Վերջինս լսելով նրան, չի հավատում: Վերադառնալով տուն Դիեգոն բլրի վրա նորից է տեսնում Տիրամորը և պատմում, որ եպիսկոպոսը չհավատաց իրեն: Տիրամայրը նորից է պատվիրում գնալ եպիսկոպոսի մոտ և հայտնել իր խնդրանքը, նշելով, որ այդպես է ցանկանում Աստվածամայրը:
Կիրակի Խուան Դիեգոն նախ գնում է եկեղեցի, ապա նոր եպիսկոպոսի մոտ, որն էլ դեռ կասկածելով, խնդրում է Դիեգոյին փոխանցել Տիրամորը, որ իրեն հարկավոր է ինչ որ նշան: Վերադառնալով, բլրի վրա Դիեգոն հանդիպում է Տիրամորը, որն էլ պատվիրում է նրան հաջորդ օրը գալ նշանի ետևից:
Տող 32.
Բլրի վրա կառուցվում է վանք՝ ի պատիվ Գվադելուպյան Տիրամոր, որտեղ սկսում են այցելել միլիոնավոր ուխտավորներ ամբողջ Ամերիկայից: Ի վերջո հեթանոս ացտեկները սկսում են մկրտվել:
Գվադալուպյան Տիրամոր այս վարկածն ունի նաև հակառակորդներ, որոնք կասկածի տակ են առնում Խուան Դիեգոյին: Այնուամենայնիվ [[2002]] թվականին Խուան Դիեգոն սրբադասվել է և ստացել Խուան Դիեգո Կուաուհտլատոատցին անունը:
Բազիլիկի հիմքը, որը կառուցվել էր ХVIII դարում, խիստ խարխլվել էր, ինչի պատճառով այն 1709 թվականին երկար ժամանակով փակվեց: [[1976]] թվականին հին բազիլիկի կողքին կառուցվեց նորը՝ նախատեսված 20 հազար մարդու համար:
 
== Գիտական հետազոտություններ==