«Արջակերպ կավե անոթներ»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Կենդանակերպ անոթները Հայաստանում պատրաստվել են մ.թ․ա. II հազարամյակի երկրորդ կեսին։ Կենդանակերպ անոթները պաշտամունքային բնույթ ունեին։ Ծիսակատարություններին՝ անոթի ծորակից ջուր խմելով, մարդը շփվում էր Աստծո հետ և գերբնական ուժ էր ստանում։ Արջը առավել պաշտելի կենդանիներից էր և մարդկանց պատկերացումներում նույնացվում էր մարդկանց հետ, իբր երկուսն էլ նույն ծագումն ունեն կամ իրարից են առաջացել։ Հնում տարածված էին աստվածներին հաղորդակից կենդանիներին նվիրված ծիսական պարերը, որոնցից մեկն էլ արջապարն է։ Պատմում էին, թե արջը մասնակցում էր եկեղեցիների կառուցմանը, իսկ սատկելուց հետո թաղվում էր դրանց կողքին, և նրա գերեզմանը վերածվում էր սրբավայրի։ Արջի գերեզման կա [[Արցախ]]ի [[Պտկսաբերկ]] հինավուրց եկեղեցու մոտ։
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
171 896

edits